Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 420.50-0.50 EUR SELL - 427.00-1.00
OIL:  BRENT - 92.50-1.18 WTI - 85.46-1.84
COMEX:  GOLD - 4640.80+0.36 SILVER - 68.12-1.94
COMEX:  PLATINUM - 1864.30-1.66
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.35+0.28 EUR/GBP - 1.1659-0.17
FOREX:  EUR/USD - 1.1659-0.17 GBP/USD - 1.3628-0.06
STOCKS RUS:  RTSI - 783.40-3.41
STOCKS US: DOW JONES - 53417.16+0.26 NASDAQ - 25980.19-0.76
STOCKS US: S&P 500 - 7652.86-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 65528.09-0.74 TOPIX - 4073.29+0.15
STOCKS CHINA:  HANG SENG - 25517.33-1.89 SSEC - 3882.01-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10854.32+0.35 CAC40 - 8453.01-0.37
STOCKS EUR:  DAX - 26106.60-0.11
24/08/2026  CBA:  USD - 365.38+0.22 GBP - 497.87-0.5
24/08/2026  CBA:  EURO - 426.22-1.09
24/08/2026  CBA:  GOLD - 53827+1196 SILVER - 816.55+32.95
ՍԹԱՐ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԶԱՄԲՅՈՒՂ 14/01/11
15/01/2011 12:45
Կիսվել

ՍԹԱՐ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԶԱՄԲՅՈՒՂ 14/01/11

ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցը և «Բիզնես 24»-ը ներկայացնում են «ՍԹԱՐ պարենային զամբյուղը»` հաշվարկված դեկտեմբերի 25-ից հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում` ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցում արձանագրված գների հիման վրա:

Դեմտեմբերի 25-ից հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում պարենային նվազագույն զամբյուղի արժեքը կազմել է 29557.1 դրամ` ամսական կտրվածքով, և  354685.2 դրամ` տարեկան: Դեկտեմբերի 15-ից  24-ն ընկած ժամանակահատվածի համեմատ զամբյուղի արժեքը նվազել է 2.37%-ով: Միևնույն ժամանակ, հունվարի 4-14-ն ընկած ժամանակահատվածում ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցում պարենային նվազագույն զամբյուղի արժեքը կազմել է 30048.6 դրամ` ամսական կտրվածքով, և 360583.6 դրամ` տարեկան: Դեմտեմբերի 25 – հունվարի 3 ժամանակահատվածի համեմատ պարենային զամբյուղի արժեքն աճել է 1.66%-ով, իսկ դեկտեմբերի 15-24 ժամանակահատվածի համեմատ` նվազել 0.75%-ով: Ըստ ներկայացված այս տվյալների, պարենային զամբյուղի նվազագույն արժեքն արձանագրվել է Ամանորյա տոների և նախորդող օրերի ընթացքում:

Հունվարի 14-ի դրությամբ` դեկտեմբերի 25-ի համեմատ, փոփոխություններ են կրել հետևյալ ապրանքատեսակների գները.

– Նվազել են ձավարեղենի (բրինձ -16.2%), կաթի (-7.8%), կենդանական յուղի (-42.1%), խնձորի (-5.4%), ձվի (-9.4%), մարգարինի (-3.1%) և ձկան (-3.9%) գները:

– Աճել են տավարի մսի (+4.1%), կաթնաշոռի (+2.9%), պանրի (+10.1%), կարտոֆիլի (+13.0%), բանջարեղենի (կաղամբ, սոխ +13.6%) և շաքարավազի (+1.9%) գները:

Նշենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն, 2010թ.-ի 3-րդ եռամսյակի տվյալներով  ՀՀ-ում պարենային զամբյուղի արժեքը կազմել է 28064.4 դրամ` ամսական կտրվածով, և 336772.8 դրամ` տարեկան:

Պարենային նվազագույն զամբյուղի մեջ ընդգրկված են հետևյալ ապրանքատեսակները` հաց (օրական/տարեկան սպառում ըստ մեկ շնչի` 250գր/91.3կգ), ալյուր (20գր/7.3կգ), մակարոնեղեն (15գր/5.5կգ), ձավարեղեն (50գր/18.3կգ), ընդեղեն (20գր/7.3կգ), տավարի միս (100գր/36.5կգ), կաթ (200մլ/73լ), կաթնաշոռ (10գր/3.7կգ), կենդանական յուղ (20գր/7.3կգ), պանիր (25գր/9.1կգ), կարտոֆիլ (250գր/91.3կգ), բանջարեղեն/ սոխ և կաղամբ (300գր/103.5կգ), միրգ/խնձոր (200գր/73կգ), շաքար (50գր/18.3կգ), ձու (0.5 հատ/182.5 հատ), բուսական յուղ (20գր/7.3կգ), մարգարին (10գր/3.7կգ) և ձուկ (30գր/11կգ):

Հունվարի 4-14-ի դրությամբ ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցում պարենային զամբյուղում ընդգրկված ապրանքատեսակների համար գործող նվազագույն գներն են`

Ա. Դեկտեմբերի 16-24 ժամանակահատվածի համեմատ գների փոփոխություն արձանագրած ապրանքատեսակներ`

Անվ. | Գին | Օրական սպառման արժեք | Տարեկան սպառման արժեք | Փոփ.

Ձավ. (բրինձ)` 327 դր/կգ | 16.4 դրամ | 5984.1 դրամ | նվազում 16.2%

Տավարի միս` 2384 դր/կգ | 238.4 դրամ | 87016 դրամ | աճ 4.1%

Կաթ` 318 դր/լ | 63.6 դրամ | 23214 դրամ | նվազում 7.8%

Կաթնաշոռ` 1595 դր/կգ | 16.0 դրամ | 5901.5 դրամ | աճ 2.9%

Կենդ. յուղ` 1100 դր/կգ | 22.0 դրամ | 8030 դրամ | նվազում 42.1%

Պանիր` 2467 դր/կգ | 61.7 դրամ | 22449.7 դրամ | աճ 10.01%

Կարտոֆիլ` 260դր/կգ | 65.0 դրամ | 23738 դրամ | աճ 13.0%

Բանջ. (սոխ, կաղամբ)` 267 դր/կգ | 80.1 դրամ | 29236.5 դրամ | աճ 13.6%

Միրգ (խնձոր)` 889 դր/կգ | 177.8 դրամ | 64897 դրամ | նվազում 5.4%

Շաքար` 323 դր/կգ | 161.5 դր | 5910.9 դրամ | աճ 1.9%

Ձու` 58 դր/հատ | 29.0 դր | 10585 դր | նվազում 9.4%

Մարգարին` 945 դր/կգ | 9.5 դր | 3496.5 դր | նվազում 3.1%

Ձուկ (իշխան)` 1893 դր/կգ | 56.8 դր | 20823 դր | նվազում 3.9%

Բ. Գնային փոփոխություններ չկրած ապրանքատեսակներ`

Անվ. | Գին | Օրական սպառման արժեք | Տարեկան սպառման արժեք

Հաց` 358 դր/կգ | 89.5 դրամ | 32685.4 դրամ

Մակարոնեղեն` 340դր/կգ | 5.1 դրամ | 1870 դրամ

Ալյուր` 290 դր/կգ | 5.80 դրամ | 2117 դրամ

Ընդեղեն` 980 դր/կգ | 19.6 դրամ | 7154 դրամ

Բուսական յուղ` 750 դր/կգ | 15 դր |  5475 դրամ

Սթար պարենային զամբյուղ 24 դեկտեմբերի

24/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.38
+0.22
Եվրո (EUR)
426.22
-1.09
Ռուբլի (RUR)
4.3633
-0.0078
Լարի (GEL)
140.01
+0.19
53827
+1196
Արծաթ
816.55
+32.95