Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՍԹԱՐ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԶԱՄԲՅՈՒՂ 24/12/10
23/12/2010 23:25
Կիսվել

ՍԹԱՐ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԶԱՄԲՅՈՒՂ 24/12/10

ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցը և «Բիզնես 24»-ը սկսում են համատեղ նախագիծ, որի շրջանակներում կհաշվարկվի պարենային զամբյուղի արժեքը` ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցում գործող գներով:

Դեկտեմբերի 16-24-ի դրությամբ ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցում պարենային նվազագույն զամբյուղի գինը կազմել է 30276.2 դրամ` ամսական կտրվածքով, և 363315 դրամ` տարեկան: Դեմտեմբերի 6-15 ժամանակահատվածի համեմատ պարենային զամբյուղի արժեքն աճել է 5.62%-ով: Նոյեմբերի 26 – դեկտեմբերի 5 ժամանակահատվածի համեմատ զամբյուղի գինն աճել է 7.08%-ով:

Փոփոխություններ են կրել ալյուրի, տավարի մսի, պանրի, կարտոֆիլի, կաղամբի, սոխի, ձվի և մարգարինի գները:

Սթարի կողմից անցկացվող ժամանակավոր ակցիաների շրջանակներում իջեցվել են ալյուրի (-18.53%), պանրի (-10.04%) և մարգարինի (-14.09%) գները:

Զամբյուղի արժեքի աճին հիմանակնում նպաստել են բաջարեղենի (սոխ, կաղամբ +12.44%), կարտոֆիլի (+13.3%) և խնձորի ( +28.41%) գների թանկացումը: Այս ապրանքների գների աճը սեզոնային բույթ է կրում: Մատակարարման գնի աճի հետևանքով թանկացել է նաև մսի գինը (+2.92%), իսկ ձվի գինը նվազել է`-1.54%:

Նշենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն, այս տարվա 3-րդ եռամսյակի տվյալներով  ՀՀ-ում պարենային զամբյուղի արժեքը կազմել է 28064.4 դրամ` ամսական կտրվածով, և 336772.8 դրամ` տարեկան:

Պարենային նվազագույն զամբյուղի մեջ ընդգրկված են հետևյալ ապրանքատեսակները` հաց (օրական/տարեկան սպառում ըստ մեկ շնչի` 250գր/91.3կգ), ալյուր (20գր/7.3կգ), մակարոնեղեն (15գր/5.5կգ), ձավարեղեն (50գր/18.3կգ), ընդեղեն (20գր/7.3կգ), տավարի միս (100գր/36.5կգ), կաթ (200մլ/73լ), կաթնաշոռ (10գր/3.7կգ), կենդանական յուղ (20գր/7.3կգ), պանիր (25գր/9.1կգ), կարտոֆիլ (250գր/91.3կգ), բանջարեղեն/ սոխ և կաղամբ (300գր/103.5կգ), միրգ/խնձոր (200գր/73կգ), շաքար (50գր/18.3կգ), ձու (0.5 հատ/182.5 հատ), բուսական յուղ (20գր/7.3կգ), մարգարին (10գր/3.7կգ) և ձուկ (30գր/11կգ):

Դեկտեմբերի 16-24-ի դրությամբ Սթար սուպերմարկետների ցանցում պարենային զամբյուղում ընդգրկված ապրանքատեսակների համար գործող նվազագույն գներն են`

Ա. Դեկտեմբերի 6-15 ժամանակահատվածի համեմատ գների փոփոխություն արձանագրած ապրանքատեսակներ`

Անվ. | Գին | Օրական սպառման արժեք | Տարեկան սպառման արժեք | Փոփ.

Ալյուր` 290 դր/կգ | 5.80 դրամ | 2117 դրամ | նվազում 18.54%

Տավարի միս` 2290 դր/կգ | 229 դրամ | 83585 դրամ | աճ 2.92%

Կարտոֆիլ` 230դր/կգ | 57.50 դրամ | 20999 դրամ | աճ 13.30%

Բանջարեղեն (սոխ, կաղամբ)` 235 դր/կգ | 70.5 դրամ | 25732.5 դրամ | աճ 12.44%

Միրգ (խնձոր)` 940 դր/կգ | 188 դրամ | 68620 դրամ | աճ 28.41%

Պանիր` 2240 դր/կգ | 56 դրամ | 20384 դրամ | նվազում 10.04%

Ձու` 64 դր/հատ | 32 դր | 11680 դր | նվազում 1.54%

Մարգարին` 975 դր/կգ | 9.75 դր | 3607.5 դր | նվազում 14.09%

Բ. Գնային փոփոխություններ չկրած ապրանքատեսակներ`

Անվ. | Գին | Օրական սպառման արժեք | Տարեկան սպառման արժեք

Հաց` 358 դր/կգ | 89.5 դրամ | 32685.4 դրամ

Մակարոնեղեն` 340դր/կգ | 5.1 դրամ | 1870 դրամ

Կենդանական յուղ` 1901 դր/կգ | 38.02 դրամ | 13877.3 դրամ

Ձավարեղեն (բրինձ)` 390 դր/կգ | 19.5 դրամ | 7137 դրամ

Ընդեղեն` 980 դր/կգ | 19.6 դրամ | 7154 դրամ

Կաթ` 345 դր/լ | 69 դրամ | 25185 դրամ

Շաքար` 317 դր/կգ | 158.5 դր | 5801.1 դրամ

Կաթնաշոռ` 1550 դր/կգ | 15.5 դրամ | 5735 դրամ

Բուսական յուղ` 750 դր/կգ | 15 դր |  5475 դրամ

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2