Բիզնես

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00-1.00
OIL:  BRENT - 72.53-4.93 WTI - 69.35-4.24
COMEX:  GOLD - 3988.20-1.88 SILVER - 58.05-6.40
COMEX:  PLATINUM - 1572.10-3.92
LME:  ALUMINIUM - 3232.50-4.83 COPPER - 13371.00-1.65
LME:  NICKEL - 17172.00-2.32 TIN - 51154.00-4.01
LME:  LEAD - 1934.00-1.02 ZINC - 3492.00-1.81
FOREX:  USD/JPY - 161.71+0.10 EUR/GBP - 1.1366+0.01
FOREX:  EUR/USD - 1.1366+0.01 GBP/USD - 1.3177-0.14
STOCKS RUS:  RTSI - 945.17-4.16
STOCKS US: DOW JONES - 51848.90+0.35 NASDAQ - 25476.64-0.43
STOCKS US: S&P 500 - 7358.22-0.10
STOCKS JAPAN:  NIKKEI - 72366.34+4.61 TOPIX - 4016.47+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 23076.91-1.43 SSEC - 4120.28+0.23
STOCKS EUR:  FTSE100 - 10461.63+0.31 CAC40 - 8385.49+0.54
STOCKS EUR:  DAX - 24740.36-0.62
25/06/2026  CBA:  USD - 368.26+0.33 GBP - 484.89+0.84
25/06/2026  CBA:  EURO - 417.75+0.52
25/06/2026  CBA:  GOLD - 47649-1271 SILVER - 717.49-18.17
ՍԹԱՐ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԶԱՄԲՅՈՒՂ – ՄԱՐՏ 2011
08/04/2011 12:32
Կիսվել

ՍԹԱՐ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԶԱՄԲՅՈՒՂ – ՄԱՐՏ 2011

ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցը և «Բիզնես 24»-ը ներկայացնում են «ՍԹԱՐ պարենային զամբյուղ»-ը` հաշվարկված 2011թ.-ի մարտ ամսվա ընթացքում սուպերմարկետների ցանցում սահմանված գների հիման վրա:

Մարտի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում պարենային նվազագույն զամբյուղի արժեքը կազմել է 31 155.2 դրամ` ամսական կտրվածքով, և  373 862.1 դրամ` տարեկան: Փետրվարի ամսվա համեմատ (30 817.8 դրամ) զամբյուղի արժեքն աճել է 1.1%-ով, իսկ 2011թ.-ի սկզբից պարենային զամբյուղի արժեքն աճել է 9.22%-ով:

Մարտի ընթացքում գնային փոփոխություններ են կրել պարենային զամբյուղում ներկայացված գրեթե բոլոր ապրանքատեսակների գները: Փետրվար ամսվա համեմատ չի փոխվել միայն ձկնեղենի գինը:

– Նվազել են` ալյուրի (-6%), լոբու (-4.6%), տավարի մսի (-1.8%), կենդանական յուղի (-11.9%, նվազումը պայմանավորված է ցանցում իրականացվող ակցիայով), բանջարեղենի (կաղամբ, սոխ -1.3%) և բուսական յուղի` (1.7%) գները:

– Աճել են` հացի (+6%), մակարոնեղենի (20.2%), ձավարեղենի (+5.1%), կաթի (+0.3%), կաթնաշոռի (+2.6%), պանրի (+0.4%), կարտոֆիլի (+10%), մրգի (խնձոր +0.9%), շաքարի (+2.6%), ձվի (+14.3%) և մարգարինի (+0.5%):

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն, 2010թ.-ի 4-րդ եռամսյակի ընթացքում ՀՀ-ում պարենային զամբյուղի արժեքը կազմել է 29 507.6 դրամ` ամսական կտրվածով, և 354 091.5 դրամ` տարեկան:

Պարենային նվազագույն զամբյուղի մեջ ընդգրկված են հետևյալ ապրանքատեսակները` հաց (օրական/տարեկան սպառում ըստ մեկ շնչի` 250գր/91.3կգ), ալյուր (20գր/7.3կգ), մակարոնեղեն (15գր/5.5կգ), ձավարեղեն (50գր/18.3կգ), ընդեղեն (20գր/7.3կգ), տավարի միս (100գր/36.5կգ), կաթ (200մլ/73լ), կաթնաշոռ (10գր/3.7կգ), կենդանական յուղ (20գր/7.3կգ), պանիր (25գր/9.1կգ), կարտոֆիլ (250գր/91.3կգ), բանջարեղեն/ սոխ և կաղամբ (300գր/103.5կգ), միրգ/խնձոր (200գր/73կգ), շաքար (50գր/18.3կգ), ձու (0.5 հատ/182.5 հատ), բուսական յուղ (20գր/7.3կգ), մարգարին (10գր/3.7կգ) և ձուկ (30գր/11կգ):

Մարտի 1-31-ի դրությամբ Սթար սուպերմարկետների ցանցում պարենային զամբյուղում ընդգրկված ապրանքատեսակների համար գործող նվազագույն գներն են`

Ա. Փետրվարի 1-28 ժամանակահատվածի համեմատ գների փոփոխություն արձանագրած ապրանքատեսակներ`

Անվ. | Գին | Օրական սպառման արժեք | Տարեկան սպառման արժեք | Փոփ.

Հաց` 386 դր/կգ | 96.5 դրամ | 35241.8 դրամ | աճ 6.0%

Ալյուր` 375 դր/կգ | 7.5 դրամ | 2737.5 դրամ | նվազում 6.0%

Մակարոնեղեն` 470դր/կգ | 7.1 դրամ | 2585 դրամ | աճ 20.2%

Ձավ. (բրինձ)` 410 դր/կգ | 20.5 դրամ | 7503 դրամ | աճ 5.1%

Ընդեղեն` 990 դր/կգ | 19.8 դրամ | 7227 դրամ | նվազում 4.6%

Տավարի միս` 2245 դր/կգ | 224.5 դրամ | 81942.5 դրամ | նվազում 1.8%

Կաթ` 320 դր/լ | 64 դրամ | 23360 դրամ | աճ 0.3%

Կաթնաշոռ` 1595 դր/կգ | 16 դրամ | 5901.5 դրամ | աճ 2.6%

Կենդ. յուղ` 1094 դր/կգ | 21.9 դրամ | 7986.2 դրամ | նվազում 11.9%

Պանիր` 2490 դր/կգ | 62.3 դրամ | 22659 դրամ | աճ 0.4%

Կարտոֆիլ` 309 դր/կգ | 77.3 դրամ | 28211.7 դրամ | աճ 10%

Բանջ. (սոխ, կաղամբ)` 296 դր/կգ | 88.8 դրամ | 32412 դրամ | նվազում 1.3%

Միրգ (խնձոր)` 930 դր/կգ | 186 դրամ | 67890 դրամ | աճ 0.9%

Շաքար` 352 դր/կգ | 176 դր | 6441.6 դրամ | աճ 2.6%

Ձու` 56 դր/հատ | 14.3 դր | 10220 դրամ | աճ 14.3%

Բուսական յուղ` 871 դր/կգ | 17.4 դր |  6358.3 դրամ | նվազում 1.7%

Մարգարին` 950 դր/կգ | 9.5 դր | 3515 դրամ | աճ 0.5%

Բ. Գնային փոփոխություններ չկրած ապրանքատեսակներ`

Անվ. | Գին | Օրական սպառման արժեք | Տարեկան սպառման արժեք

Ձուկ (իշխան)` 1970 դր/կգ | 59.1 դր | 21670 դրամ

ՍԹԱՐ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԶԱՄԲՅՈՒՂ – ՓԵՏՐՎԱՐ 2011

ՍԹԱՐ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԶԱՄԲՅՈՒՂ ՀՈՒՆՎԱՐ 2011

25/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.26
+0.33
Եվրո (EUR)
417.75
+0.52
Ռուբլի (RUR)
4.8654
-0.0508
Լարի (GEL)
139.06
+0.03
47649
-1271
Արծաթ
717.49
-18.17