
ՍԹԱՐ – ՆՎԱԶԵԼ Է ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԻՋԻՆ ԳՈՒՄԱՐԸ
Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում «ՍԹԱՐ»-ում հաճախորդների թվի աճ է նկատվել, սակայն նվազել է գնումների գործարքի միջին գումարը: «Եթե նախկինում մարդիկ գնում էին թանկարժեք ապրանքներ, ապա այսօր ձգտում են ձեռք բերել ավելի էժան սննդամթերք»,- «Բիզնես 24»-ին տեղեկացրեց «ՍԹԱՐ»-ի մարքեթինգի տնօրեն Նարինե Ավետիսյանը:
Նրա խոսքով` «ՍԹԱՐ» սուպերմարկետների ցանցն այսօր հանրապետությունում ապահովում է ավելի քան 1200 աշխատատեղ: Գործող 13 խանութները յուրաքանչյուր շաբաթ սպասարկում են ավելի քան 200 հազ. հաճախորդի:
«Լինելով առաջատար մանրածախ առեւտրի ոլորտում` մենք մշտապես փնտրում ենք նոր ուղիներ, որոնք կօգնեն զարգացնել մեր կազմակերպությունը` բավարարելով սպառողի պահանջները»,- Ն.Ավետիսյանը: