Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
TAXI PINK – ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
27/04/2011 13:07
Կիսվել

TAXI PINK – ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հանրապետությունում մատուցվող տաքսի ծառայությունների միօրինակությունը և, միևնույն ժամանակ, վերջիններիս անընդմեջ աճող քանակն ու անվանումների բազմազանությունն արդեն իսկ հոգնեցրել են: Այս առումով, ցանկացած նոր գաղափար ու մոտեցում հաղորդում է մրցակցային նոր շունչ տաքսի ծառայությունների «շուկային»: Ողջունելի է, որ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների որոշ մասն արդեն իսկ փորձում է ներկայանալ նոր առաջարկներով` նպատակ ունենալով տարբերվել մյուս տաքսի ծառայություններից և հիշվել ուղևոր-սպառողների կողմից: Միևույն ժամանակ, տաքսի ծառայությունների միջև ծագող և զարգացող մրցակցությունը նպաստում է ծառայությունների որակի բարձրացմանը և տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից գնային ճկուն քաղաքականությունների մշակմանն ու ներդրմանը:

Այսօր Հայաստանի տաքսի ծառայությունների «շուկան», կարելի է ասել, գերհագեցած է, և այս շուկա մուտք գործելու ու, առավել ևս, շուկայում սեփական մասնաբաժինը գրավելու և պահպանելու համար տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունները պետք է ցուցաբերեն մարեքեթինգային «ճկունություն» և մրցակցային «պատրաստվածություն»: Այս առումով, որոշ դրական միտումներ արդեն նկատելի են: Օրինակներն այնքան էլ շատ չեն, բայց կան: Մասնավորապես, վերջին մի քանի ամիսներին Երևանի փողոցներում հաճախ հանդիպող վարդագույն Pink տաքսիները հավանաբար գրավել են շատերի ուշադրությունը: Այս տաքսի ծառայությունն, իր համար «թիրախային» հատված ընտրելով շուկայի միայն մեկ սեգմենտը, ծառայություններ է մատուցում միայն աղջիկներին և կանանց` փորձելով ներկայանալ նորովի և հետաքրքիր: Նման մարքեթինգային քայլն, անշուշտ, տաքսի-ծառայությունների «շուկայի» միօրինակության մեջ արժանի է ուշադրության: Հետաքրքրական է, որ Pink տաքսի ծառայությունը տարբերվող մոտեցում է ցուցաբերել նաև ծառայության դիմաց վճարումների գանձման տեսանկյունից` ուղևորներին առաջարկելով կանխավճարային քարտեր (վերջիններիս արժեքը տատանվում է 5-50 հազար դրամի սահմաններում):

Հուսանք, որ առաջիկայում նույնպես տաքսի ծառայությունների ոլորտում, մրացակցության տեսանկյունից, դրական նոր տեղաշարժեր կգրանցվեն:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08