Բիզնես

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00-1.00
OIL:  BRENT - 72.53-4.93 WTI - 69.35-4.24
COMEX:  GOLD - 3988.20-1.88 SILVER - 58.05-6.40
COMEX:  PLATINUM - 1572.10-3.92
LME:  ALUMINIUM - 3232.50-4.83 COPPER - 13371.00-1.65
LME:  NICKEL - 17172.00-2.32 TIN - 51154.00-4.01
LME:  LEAD - 1934.00-1.02 ZINC - 3492.00-1.81
FOREX:  USD/JPY - 161.71+0.10 EUR/GBP - 1.1366+0.01
FOREX:  EUR/USD - 1.1366+0.01 GBP/USD - 1.3177-0.14
STOCKS RUS:  RTSI - 945.17-4.16
STOCKS US: DOW JONES - 51848.90+0.35 NASDAQ - 25476.64-0.43
STOCKS US: S&P 500 - 7358.22-0.10
STOCKS JAPAN:  NIKKEI - 69174.97-0.88 TOPIX - 3963.76-0.67
STOCKS CHINA:  HANG SENG - 23412.18+0.33 SSEC - 4110.81+0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10461.63+0.31 CAC40 - 8385.49+0.54
STOCKS EUR:  DAX - 24740.36-0.62
24/06/2026  CBA:  USD - 367.93-0.15 GBP - 484.05-2.63
24/06/2026  CBA:  EURO - 417.23-2.42
24/06/2026  CBA:  GOLD - 48920-747 SILVER - 735.66-49.53
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-ԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ TRACEКA ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
17/02/2010 16:49
Կիսվել

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-ԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ TRACEКA ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերությունը մասնակցել է փետրվարի 11-14-ին Ստամբուլում կայացած TRACEКA (Transport Corridor Europe-Caucasus-Asia) համաժողովին, որի շրջանակներում ընկերության մամուլի ծառայության ղեկավար Վահե Դավթյանը ներկայացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործունեության հիմնական նպատակադրումները` միջազգային և տարածաշրջանային աշխարհաքաղաքական կառուցվածքի տեսանկյունից, ինչպես նաև պարզաբանել է 2010 թվականի ընկերության ներդրումային քաղաքականությունը և ներկայացրել 2008-2009 թվականններին ընկերության գործունեության հիմնական ցուցանիշները:

Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի TRACEКA ծրագիրը հաստատվել է 1993թ. մայիսին` Բրյուսելում  կայացած կոնֆերանսում, որին մասնակցել են Կենտրոնական Ասիայի հինգ և Անդրկովկասի երեք հանրապետությունների տրանսպորտի և առևտրի նախարարները: Կոնֆերանսի շրջանակներում Եվրամիությունը հայտարարել է Սև ծովից Կովկասով և Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա ձգվող տրանսպորտային առանցքի զարգացման նպատակով տեխնիկական աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն  «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ  կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲԸ-ին` համաձայն Կոնցեսիոն պայմանագրի, որը կնքվել է 2008 թվականի փետրվարի 13-ին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` 10 տարի հետաձգման իրավունքով:

24/06/2026
դրամ
Դոլար (USD)
367.93
-0.15
Եվրո (EUR)
417.23
-2.42
Ռուբլի (RUR)
4.9162
-0.0152
Լարի (GEL)
139.03
+0
48920
-747
Արծաթ
735.66
-49.53