03/05/2011 15:35
«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ը ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ Է ԲԱՑԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ս.թ. մայիսին իր գործունեությունը կսկսի «Յունիբանկ»-ի «Օպերա» նորաբաց մասնաճյուղը, որի հասցեն է` ք. Երեւան, Սայաթ Նովա պող. 1: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից` մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, «Յունիստրիմ» դրամական փոխանցումների իրականացում, կոմունալ վճարումների ընդունում:
«Օպերա» մասնաճյուղի բացմամբ «Յունիբանկ»-ի մասնաճյուղերի ընդհանուր քանակը կազմեց 35: Մինչեւ տարեվերջ Բանկը կբացի եւս 7 նոր մասնաճյուղ:
12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
Արծաթ
611.18
+5.21
16:44 12/11/26
16:13 12/11/26
