06/04/2011 17:00
«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ը ՍԱՀՄԱՆԵԼ Է ԲԱՐՁՐ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ` ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՔԱՐՏԻ ԴՐԱԿԱՆ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ
«Յունիբանկ»-ը սահմանել է բարձր տոկոսադրույք կենսաթոշակային քարտի հաշվի դրամական միջոցների նկատմամբ` 5% տարեկան: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` «Յունիբանկ»-ի կենսաթոշակային քարտը սպասարկման արտոնյալ պայմաններով ArCa Classic ունիվերսալ բանկային քարտ է ` նախատեսված հատուկ թոշակառուների համար: Քարտի տրամադրումն ու սպասարկումն իրականացվում է անվճար:
Հիշեցնենք, որ 2011թ.-ի հունվարի 24-ին «Յունիբանկ»-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքեց անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր: Քարտի միջոցով կարելի է ստանալ կանխիկ դրամական միջոցներ Բանկի դրամարկղներում եւ բանկոմատներում առանց միջնորդավճարի, ինչպես նաեւ վճարումներ իրականացնել առեւտրային եւ սպասարկման կետերում: Կենսաթոշակային քարտերը տրամադրվում են «Յունիբանկ»-ի բոլոր 34 մասնաճյուղերում:
2010թ.-ին «Յունիբանկ»-ի կողմից թողարկված քարտերի քանակն աճել է ավելի քան 66 տոկոսով` կազմելով 66 հազար: Այս տարի Բանկը նախատեսում է թողարկված քարտերի քանակը հասցնել 200 հազարի, POS տերմինալներինը` 900-ի, իսկ բանկոմատներինը` 100-ի:
24/06/2026
դրամ
Դոլար (USD)
367.93
-0.15
Եվրո (EUR)
417.23
-2.42
Ռուբլի (RUR)
4.9162
-0.0152
Լարի (GEL)
139.03
+0
Արծաթ
735.66
-49.53
15:48 24/06/26
