Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՆՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏ ՅՈՒՆԻԲԱՆԿԻՑ` «CONSTANT+»
09/06/2011 11:18
Կիսվել

ՆՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏ ՅՈՒՆԻԲԱՆԿԻՑ` «CONSTANT+»

Քարտային ծրագրերի ակտիվ զարգացումը և անկանխիկ վճարումների ծավալների մեծացումը մանրածախ բիզնեսի կարևոր ուղղություններից են: Քարտերը հետզհետե մտնում են մեր առօրյա կյանք` փոխարինելով կանխիկ փողին: Ինչպես և սպասելի էր, վարկային քարտերը Հայաստանում դարձան ամենապահանջված բանկային գործիքներից մեկը: Այս համատեքստում Յունիբանկն իր հաճախորդներին է առաջարկում վարկային քարտերի լայն տեսականի ինչպես ընդհանուր սպառողական նպատակների, այնպես էլ կոնկրետ ուղղությունների  համար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` այսօր Յունիբանկը ներկայացնում է նոր վարկային քարտ «Constant+», որը նախատեսված է ԲՈՒՀ-երի դասավանդողների, առողջապահության ոլորտի, պետական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցների կամ 250 հազար դրամից ավել  աշխատավարձ ստացող այլ անձանց համար:

“Constant+”  քարտի նպատակային նշանակությունը վարկային միջոցների տրամադրումն է սպառողական կարիքների բավարարման համար: Հաճախորդը կարող է քարտով ապրանքներ գնել խանութներում, վճարել ծառայությունների դիմաց կամ  կանխիկ գումար ստանալ բանկոմատներում: Վարկառուներին տրամադրվում է Visa Electron կամ Visa Classic տեսակի  վարկային քարտ` մինչեւ 2 մլն դրամ գումարով և 24 ամիս մարման ժամկետով: Քարտի վարկային միջոցների տարեկան տոկոսադրույքը, կախված գումարի արժույթից (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո), կազմում  է 18-ից մինչեւ 20 տոկոս: Ընդ որում, տոկոսադրույքը հաշվարկվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ, երբ, օրինակ, հաճախորդը այդ քարտի դրամական միջոցներով վճարում է ապրանքի դիմաց կամ գումարը կանխիկացնում է: “Constant+” քարտի առավելություններից մեկը վարկի մարման ճկուն համակարգն է. քարտապանը կարող է իրականացնել ամենամսյա մարումներ` նվազեցնելով վարկի գումարը կամ ապահովել բացասական մնացորդի 10 տոկոսի դրական շրջանառություն ամսվա վերջին: Տոկոսագումարները ենթակա են վճարման ամեն ամիս:

“Constant+”  վարկային քարտի ձևակերպման համար անհրաժեշտ է այցելել Յունիբանկի 37 մասնաճյուղերից ցանկացած մեկը և ներկայացնել դիմում,  անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից: 

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52