Բիզնես

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՈՎ ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է
10/03/2011 15:54
Կիսվել

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՈՎ ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է

2010թ.-ի արդյունքներով «Յունիբանկ» ՓԲԸ-ն արձանագրել է գործունեության հիմնական ցուցանիշների նշանակալի աճ եւ մեծացրել է շուկայի իր  մասնաբաժինը գործունեության առանցքային ուղղություններում: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Յունիբանկ»-ից` մանրածախ բիզնեսի զարգացմանն ուղղված ռազմավարության շրջանակներում, 2010թ.-ին Բանկի գերակա ուղղություններից դարձան քարտային եւ սպառողական վարկավորումը, ինչպես նաեւ փոքր եւ միջին բիզնեսի վարկավորումը: Այդ ուղղությունների հաջող զարգացման շնորհիվ  Յունիբանկի ակտիվները տարվա արդյունքներով կազմեցին 115,3 մլրդ դրամ, ինչը ՀՀ բանկային համակարգի համախառն ակտիվների 7,3 տոկոսն է: 

2010թ.-ին Յունիբանկը 11,4 տոկոսով մեծացրեց վարկային պորտֆելի ծավալը` այն հասցնելով 75,5 մլրդ դրամի: Յունիբանկի վարկային ներդրումների մեծ մասը` 48,7 մլրդ դրամը, կազմել են տնտեսությանը տրամադրված վարկերը: Այս ցուցանիշի աճը տարվա ընթացքում կազմել է ավելի քան 20 տոկոս: Յունիբանկի վարկային ներդրումների 35,5 տոկոսը /26,7 մլրդ դրամը/ կազմել են ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը: Ֆիզիկական անձանց եւ տնտեսությանը տրամադրված վարկերի գծով Յունիբանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է, համապատասխանաբար, երրորդ եւ հինգերորդ տեղերը: Հատկանշական է, որ 2010թ.-ին Բանկը առաջատար դիրք զբաղեցրեց սպառողական վարկավորման շուկայում: Այս ուղղությամբ կատարված վարկային ներդրումները կազմեցին 24 մլրդ դրամ, ինչը բանկային համակարգի լավագույն ցուցանիշն է: Տարվա ընթացքում հիփոթեքային վարկերի ծավալը կազմեց 10,2 մլրդ դրամ, ապահովելով Բանկի համար երկրորդ տեղը շուկայում: Արդյունաբերության վարկավորման ծավալով Յունիբանկը 23,8 մլրդ դրամ ցուցանիշով  զբաղեցրել է երրորդ տեղը: 

2010թ.-ին Յունիբանկն առանձնակի ուշադրություն է դարձրել ռիսկ մենեջմենթի զարգացմանը: Շնորհիվ նոր, պահանաջարկ վայելող վարկատեսակների մշակման եւ ներդման, վարկավորման գործընթացի պարզեցման, հաճախորդների ֆինանսական վիճակի անաչառ գնահատման եւ արդյունավետ վերահսկողության, Բանկին հաջողվեց ապահովել ակտիվների բարձր որակ: Ըստ վարկային ներդրումների որակի ցուցանիշի, որը բնութագրում է Բանկի պորտֆելում առկա ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը, Յունիբանկը 2010թ.-ին  0,01 տոկոս ցուցանիշով /իդեալական նշանակությունը 0 տոկոս/ զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ սեփական միջոցների օգտագործման արդյունավետության ցուցանիշով, ինչպես եւ նախորդ տարի` առաջին տեղը:   

Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը 2010թ.-ին կազմել է 66 000` աճելով 66 տոկոսով: Միջազգային  քարտերի քանակով ԱրՔա համակարգի անդամ-բանկերի միջեւ Յունբանկը զբաղեցրել է  առաջատարի դիրքը: Մինչեւ տարեվերջ Բանկը նախատեսում է թողարկված քարտերի քանակը հասցնել 200 հազարի: 

2010թ.-ի արդյունքներով Յունիբանկ՚ն արձանագրել է չբաշխված շահույթի ամենաբարձր տարեկան աճը: Բանկի չբաշխված շահույթը աճել է  10 անգամ եւ կազմել 1,6 մլրդ դրամ:
21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6