Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՈՐ ՎԱՐԿԱՏԵՍԱԿ
11/11/2010 16:05
Կիսվել

«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՈՐ ՎԱՐԿԱՏԵՍԱԿ

Փոքր եւ միջին բիզնեսի, ինչպես նաեւ անհատական ձեռնարկատերերի աջակցման նպատակով «Յունիբանկ»-ը մշակել է նոր վարկատեսակ «Ունիվերսալ»` սկսած 10% տարեկան տոկոսադրույքով: Նոր վարկատեսակի պայմանների համաձայն, դրամական միջոցները տրամադրվում են մինչեւ 48 ամիս ժամկետով, վարկի գումարը կազմում է 50 000-500 000 ԱՄՆ դոլար: Թույլատրվում է վարկի վաղաժամկետ մարում առանց սահմանափակումների: Վարկային հայտերի ընդունման վերջնաժամկետն է 31.12.10թ.:

Այսօր  «Յունիբանկ»-ի բիզնես-վարկավորման ծրագրերն ամենապահանջվածներից են շուկայում: Արդյունաբերության վարկավորման ծավալներով «Յունիբանկ»-ը զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ բանկային համակարգում: Բիզնես-վարկավորման ծրագրերի շրջանակներում հաճախորդին առաջարկվում են մասնագիտացված վարկեր` հաշվի առնելով  հաճախորդների տարբեր խմբերի պահանջմունքները եւ տվյալ բիզնեսի առանձնահատկությունները: Նման մոտեցումը հաճախորդի համար ապահովում է համալիր բանկային սպասարկում եւ երկարաժամկետ համագործակցություն:

2010թ.-ի երրորդ եռամսյակի վերջին  «Յունիբանկ»-ի ակտիվների ծավալը գերազանցել է 106 մլրդ դրամը: Բանկի վարկային պորտֆելի ծավալը 2009թ.-ի հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճել է 32,6%-ով եւ  30.09.10թ.-ի դրությամբ կազմել մոտ 74 մլրդ դրամ: Բիզնես-վարկերին բաժին է ընկել 47,2 մլրդ դրամը:

 

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21