Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ UNISTREAM ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԱՃԵԼ Է 26,8%-ՈՎ
12/05/2011 17:15
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ UNISTREAM ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԱՃԵԼ Է 26,8%-ՈՎ

UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգի հայաստանյան շրջանառությունը 2011թ.-ի հունվար-ապրիլին կազմել է ավելի քան 163 մլն ԱՄՆ դոլար` ավելանալով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 26,8 տոկոսով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Յունիբանկ»-ից` այս նույն ժամանակահատվածում դրամական փոխանցումների քանակը աճել է 11,4 տոկոսով` կազմելով 215,3 հազար: Ցուցանիշների ակտիվ աճի շնորհիվ UNISTREAM-ը Հայաստանի դրամական փոխանցումների շուկայում պահպանում է առաջատարի դիրքը ինչպես ծավալային, այնպես էլ քանակային առումով: Հիշեցնենք, որ Հայաստանում UNISTREAM դրամական փոխանցումներ են իրականացվում Յունիբանկի բոլոր 35 մասնաճյուղերում:

UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգի ընդհանուր շրջանառությունը այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 860 մլն դոլար, իսկ փոխանցումների քանակը` 1 մլն 407 հազար: Համակարգի սպասարկման կետերի քանակը, ներառյալ տերմինալների ցանցը, աշխարհի 100 երկրներում գերազանցել է 220 հազարը:

UNISTREAM համակարգի համար 2011թ.-ի առանցքային նախագիծը հաճախորդի ունիվերսալ քարտի ներդրման զարգացումներ: Այս քարտի գլխավոր առավելություններից է հաճախորդի սպասարկման ժամանակահատվածի զգալի կրճատումը: Քարտի առկայությունը սպասարկողին ազատում է ամեն անգամ նույն տեղեկատվությունը մուտքագրելու անհրաժեշտությունից: Բավարար է, որպեսզի հաճախորդը ներկայացնի քարտը եւ բանկի աշխատակիցը ըստ քարտի համարի կստանա անհրաժեշտ տվյալները: 2011թ.-ի առաջին եռամսյակում UNISTREAM  քարտապանների ընդհանուր թիվը  գերազանցել է 500 հազարը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2