Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ը ԶԲԱՂԵՑՐԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ
16/09/2010 15:35
Կիսվել

«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ը ԶԲԱՂԵՑՐԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ

«Յունիբանկ»-ը թողարկված միջազգային քարտերի քանակով «Արմենիան քարդ» /ԱրՔա/ համակարգի անդամ-բանկերի միջեւ զբաղեցրել է առաջին տեղը: 2010թ.-ի սեպտեմբերի դրությամբ բանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է 60 հազար, որից 48 046-ը` VISA միջազգային քարտերն են: Թողարկված քարտերի քանակը վերջին երեք ամիսներին կազմել է ավելի քան 25 տոկոս: Միչնեւ տարեվերջ բանկը նախատեսում է քարտերի քանակը հասցնել 100 հազարի: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից` «Յունիբանկ»-ն առաջատար դիրքեր է զբաղեցնում նաեւ տեղադրված բանկոմատների /70/ եւ POS-տերմինալների /656/ քանակով:  

2004թ.-ից սկսած «Յունիբանկ»-ն ակտիվորեն ընդգրկվել է քարտային բիզնեսում` դառնալով VISA միջազգային համակարգի անդամ:  Արձանագրված ցուցանիշները փաստում են բանկի հաջողությունները բիզնեսի առաջնահերթ ուղղություններում:

«Քարտերի շուկան ներկայումս բանկային մանրածախ բիզնեսի առավել հեռանկարային ուղղությունն է: Մենք միշտ էլ մեծ նշանակություն ենք տվել այս ուղղության զարգացմանը: Դա արտահայտվում է ոչ միայն առավելագույն թվով հաճախորդների ներգրավման բանկի  քաղաքականությամբ, այլեւ նրանով, որ մենք միշտ ձգտել ենք ստեղծել տեխնոլոգիապես հետաքրքիր քարտային ծրագրեր: Այսինքն, հաճախորդին առաջարկել քարտային ծառայություն հարմար եւ շահավետ գործառույթներով: Օրինակ, նոր սեփական պրոցեսինգային կենտրոնի գործարկման  շրջանակներում նախատեսում ենք թողարկել մուլտիարժութային քարտեր, որոնք ենթադրում են մեկ քարտին ամրագրված տարբեր արժույթներով մի քանի հաշիվների առկայություն: Այսինքն, դա ոչ միայն multicurrency է, այլեւ` multicard   multicurrency, ինչն ավելի շահավետ է անհրաժեշտ պահին ցանկացած արժույթի կիրառման հնարավորության առումով, – ասում Է «Յունիբանկ»-ի մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

«Բացի դա, չիպային քարտերի թողարկման հետ մեկտեղ, մենք նախատեսում ենք ներդնել արեւտմյան բանկերի կողմից լայն կիրառում ստացած ակտիվ ֆրոդ-վերահսկողության /ֆրոդ` խարդախություն/ համակարգ, որն ավտովմատ կերպով կվերհանի կասկածելի գործարքները եւ ինքնուրույն, արհեստական ինտելեկտի հիման վրա, որոշումներ կընդունի: Օրինակ, եթե համակարգը հայտնաբերի, որ քարտապանը գործարք է կատարել Հայաստանում, երեք ժամ անց նույն քարտով Փարիզում եւ Լոնդոնում, ապա միանգամից կասկածներ կառաջանան եւ քարտը կարգելափակվի: Համակարգը ինքնուրույն sms հաղորդագրություն է կուղարկի հաճախորդին, եւ միայն պատասխան ստանալուց հետո քարտը նորից կակտիվանա: Այսինքն ֆրոդ-վերահսկողության համակարգը հանդես է գալիս որպես հերթապահ օպերատոր շուրջօրյա ռեժիմում: Մենք արդեն ձեռք ենք բերել բավականին լուրջ համակարգ ակտիվ ֆրոդ-վերահսկողության գծով եւ սկսել ենք թեստավորումը», – ավելացնում է «Յունիբանկ»-ի մանրածախ բիզնեսի գծով տնօրենը:

Հոկտեմբերին բանկը կսկսի VISA չիպային քարտերի թողարկումը սեփական պրոցեսինգային կենտրոնի միջոցով, ընդ որում քարտերը կլինեն Electron տեսակից մինչեւ  Gold: Բացի դա, ՙՅունիբանկ՚-ը մտադիր է թողարկել VISA Infinite քարտեր, որոնք իրենց մեջ ներառում են Premium  դասին հատուկ բոլոր հնարավորությունները: Այդ թվում, աշխարհով մեկ կոնսյերժ ծառայություններ, այն է` աջակցութւյուն ուղեւորությունների պատրաստման գործում, ավիատոմսերի, հյուրանոցի, մշակութային միջոցառումների  տոմնսերի պատվիրում, փաստաթղթերի, նվերների առաքում եւ այլն: VISA Infinite քարտին կից աշխատում է քարտապանների աջակցման շուրջօրյա ծառայություն` տեղեկատվության տրամադրում, քարտերի արգելափակում եւ  շտապ փոխարինում, կանխիկի առաքում քարտի գողության կամ կորստի դեպքում, հեռախոսով բժշկական կամ իրավաբանական խորհրդատվության տրամադրում, աշխարհի ցանկացած կետում հրատապ օգնության կազմակերպում: 

Մեսրոպ Հակոբյանը հայտնեց նաեւ, որ այս աշուն «Յունիբանկ»-ը ծրագրում է ստանալ VISA-ի կողմից որակի հավաստագիր, իսկ 2011 թվականին` համապատասխանության միջազգային հավաստագիր PCI DSS ստանդարտներին:           

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69