Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀՆԵՐՈՒՄ ԲԱՑԵԼ Է ՊՐՈՄՈ-ԿԵՏԵՐԸ
17/06/2011 11:14
Կիսվել

ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀՆԵՐՈՒՄ ԲԱՑԵԼ Է ՊՐՈՄՈ-ԿԵՏԵՐԸ

Ապրանքների ապառիկ վաճառքի վարկավորման պայմանների ներկայացման եւ տեղում հաճախորդներին անհրաժեշտ խորհրդատվություն մատուցելու նպատակով Յունիբանկը պրոմո-կետեր է բացել  «Նիքս» (ք. Երեւան, Սարյան 6-7), «Ֆայն» (ք.Երեւան, Սարյան 12), եւ «Քոմփաս» (ք.Երեւան, Սայաթ -Նովա պող. 15) համակարգչային տեխնիկայի խանութ-սրահներում: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Յունիբանկից` պրոմո-կետերի աշխատակիցները հաճախորդներին պարզաբանում են  վարկավորման գործընթացը եւ օգնում են վարկային հայտի լրացման, ինչպես նաեւ  փաստաթղթերի ներկայացման գործում:

Նշված խանութներից համակարգչային տեխնիկա գնելու համար Յունիբանկի կողմից տրամադրվող վարկերի տարեկան տոկոսադրույքը կազմում է սկսած 18%, ժամկետը` 24 ամիս, կանխավճարը` 0 տոկոս:  Վարկի տրամադրման համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում, անձնագիր, սոցիալական քարտ եւ տեղեկանք աշխատավայրից: Վարկի տրամադրման վերաբերյալ Բանկի որոշման մասին հաճախորդը կարող է տեղեկանալ հայտը ներկայացնելուց հետո առավելագույնը 40 րոպեի ընթացքում:

Մանրածախ բիզնեսի զարգացումը, որը Յունիբանկն ընդունել է  ռազմավարության առաջնահերթ ուղղություն, առաջին հերթին ենթադրում է ֆիզիկական անձանց առավելագույնս հարմարավետ եւ արագ սպասարկում:  Այդ իսկ պատճառով, բացի մասնաճյուղային ցանցի շարունակական ընդլայնումից, Յունիբանկը մինչեւ տարեվերջ շեշտակի կավելացնի առեւտրային սրահներում  բացված  պրոմո-կետերի քանակը եւ կընդգրկի  այլ ոլորտներ եւս: Մասնավորապես, շուտով Բանկը պրոմո-կետեր կստեղծի «Ավիատրանս» խոշորագույն  ավիագործակալության սպասարկման սրահում  եւ «Օնլայն Պլյուս» խանութ- սրահում:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08