Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ԳՈՐԾԱՐԿԵԼ Է ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՆՈՐ ՎԱՐԿԱՏԵՍԱԿ` U-SMILE
19/07/2011 12:02
Կիսվել

ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ԳՈՐԾԱՐԿԵԼ Է ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՆՈՐ ՎԱՐԿԱՏԵՍԱԿ` U-SMILE

Յունիբանկը գործարկել է U-Smile սպառողական նոր վարկատեսակ, որը նախատեսված է ատամնաբուժական ծառայությունների դիմաց վճարելու համար: Վարկից կարող են օգտվել բոլոր ֆիզիկական անձինք, ովքեր չունեն բացասական վարկային պատմություն: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Յունիբանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` այս նոր վարկատեսակը Բանկը տրամադրում է 24 ամիս ժամկետով, 21% տարեկան տոկոսադրույքով: Վարկի գումարը կազմում է մինչև 1 մլն դրամ: Ընդ որում, Բանկը չի պահանջում կանխավճար և գրավ: Դրա հետ մեկտեղ, հաճախորդին ընձեռվում է վարկի վաղաժանմկետ մարման հնարավորություն` առանց տույժերի կիրառման:

U-Smile վարկի ձևակերպման համար անհրաժեշտ է այցելել Բանկի 37 մասնաճյուղերից որևէ մեկը և ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձնագիր, սոցիալական քարտ, տեղեկանք աշխատավայրից:  Անհրաժեշտության դեպքում Բանկը կարող է խնդրել նաև երաշխավորողի փաստաթղթեր:

«Վերլուծելով մեր հաճախորդների առաջարկությունները` ստեղծում ենք վարկատեսակներ, որոնք լիովին համապատասխանում են  նրանց այժմյան պահանջներին: Մեր վարկերի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դրանք հասանելի են և մատչելի բնակչության լայն շրջանակների համար: Եթե դուք ծրագրել եք տեխնիկայի կամ կահույքի գնում, պատրաստվում եք մեկնել ճամփորդության կամ էլ ցանկանում եք վերանորոգում իրականացնել, ապա կարող եք շահավետ պայմաններով համապատասխան սպառողական վարկ ստանալ Յունիբանկում: Մենք կշարունակենք սպառողական վարկավորման ակտիվ զարգացումը և մինչև տարեվերջ կապահովենք պորտֆելի նախատեսված 100%  աճը,»- այս կապակցությամբ նշել է Յունիբանկի սպառողական վարկերի անդերրայթինգի վարչության պետ Գուրգեն Ղուկասյանը:

Նշենք, որ 30.06.2011թ.-ի դրությամբ սպառողական վարկերի քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ աճել է ավելի քան 7 անգամ:

Հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով, Յունիբանկը, մասնաճյուղային ցանցի ընդլայնման հետ մեկտեղ, սահմանում է նաև սպասարկման կետերի հատուկ աշխատակարգ: Հիշեցնենք, որ   վերջերս Երեւանի կենտրոնում բացված “ՕՊԵՐԱ” / Սայաթ-Նովա 1/ մասնաճյուղն աշխատում է երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 11:00-ից մինչև 20:00, իսկ  “Ամիրյան” /Երևան, Ամիրյան 12/ և “Կոմիտաս” /Երևան, Կոմիտասի 15/2/ մասնաճյուղերը “Յունիստրիմ” դրամական փոխանցումներ և արտարժույթի փոխանակում են իրականացնում մինչեւ 19:30-ը:

Յունիբանկի “Զվարթնոց” մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի: Ակտիվ գործում են նաև Յունիբանկի պրոմո-կետերը   «Նիքս»,  «Ֆայն» և «Քոմփաս» համակարգչային տեխնիկայի խանութ-սրահներում և  «Ավիատրանս» ավիագործակալությունում:    Պրոմո-կետերի աշխատակիցները հաճախորդներին պարզաբանում են  վարկավորման գործընթացը, օգնում  վարկային հայտի լրացման, ինչպես նաեւ  փաստաթղթերի ներկայացման գործում:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91