Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
2011Թ.-ԻՆ «ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ը ԿԲԱՑԻ 8 ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
20/01/2011 15:19
Կիսվել

2011Թ.-ԻՆ «ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ը ԿԲԱՑԻ 8 ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

Մանրածախ բանկային բիզնեսի արագ զարգացումը, որը «Յունիբանկ»-ը հռչակել է իր գերակա ուղղությունը, նախատեսում է ընդլայնված մասնաճյուղային ցանցի առկայություն եւ բանկային ծառայությունների տարածքային մոտեցում հաճախորդներին` ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: Հաշվի առնելով վաճառքի ծավալը եւ հաճախորդների թվի նշանակալի աճը, 2011թ.-ին բանկը կբացի 8 նոր մասնաճյուղ, հասցնելով դրանց քանակը 42-ի: Մասնավորապես, մինչեւ ընթացիկ տարվա հունիս ամիսը մասնաճյուղեր կբացվեն մայրաքաղաքի Դավիթաշեն, Էրեբունի եւ Արաբկիր համայնքներում, ինչպես նաեւ Տաշիր քաղաքում:  Երեք նոր մասնաճյուղ նախատեսվում է բացել նաեւ Երեւանի կենտրոնում: Նոր մասնաճյուղերը կտրամադրեն բանկային բոլոր ծառայությունները. ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, Յունիստրիմ դրամական փոխանցումների իրականացում, վճարահաշվարկային ծառայությունների մատուցում, կոմունալ վճարումների ընդունում եւ այլն: 

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Յունիբանկ»-ից` ներկա դրությամբ բանկի մասնաճյուղային ցանցն ընդգրկում է 34 մասնաճյուղ, որոնցից երեքը` «Ամիրյան», «Կոմիտաս» եւ «Մալաթիա» մասնաճյուղերը հաճախորդներին սպասարկում են երկարացված ռեժիմում` մինչեւ 19:30-ը: «Զվարթնոց» մասնաճյուղն աշխատում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի: Բանկի բոլոր մասնաճյուղերը միացված են տվյալների համընդհանուր բազային եւ աշխատում են online աշխատակարգով, ինչը հաճախորդների համար ապահովում է ծառայություններից օգտվելու առավելագույն հարմարավետություն: 

Միաժամանակ, մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը զուգընթաց, «Յունիբանկ»-ը շարունակում է իրականացնել մասնաճյուղերի վերազինման գործընթացը: Այս տարի Գյումրի մասնաճյուղը կտեղափոխվի նոր, երկհարկանի շենք: Եվս երեք մարզային մասնաճյուղեր` «Եղեգնաձոր», «Ալավերդի» եւ «Աշտարակ», կվերակառուցվեն բանկի միասնական   կորպորատիվ ոճով, որը ավելի հարմարավետ կդարձնի հաճախորդների սպասարկման գործընթացը:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2