Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
ԱՅՍ ՏԱՐԻ «ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ի ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ՔԱՐՏԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԿՀԱՍՆԻ 200 ՀԱԶԱՐԻ
25/01/2011 17:09
Կիսվել

ԱՅՍ ՏԱՐԻ «ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ի ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ՔԱՐՏԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԿՀԱՍՆԻ 200 ՀԱԶԱՐԻ

«Յունիբանկ»-ի Վարչության անդամ, մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանի հարցազրույցը: 

– Վերջերս «Յունիբանկ»-ը հայտարարեց, որ սեփական պրոցեսինգային կենտրոնը կգործարկվի այս տարվա փետրվարի վերջին: Ինչո՞վ էր պայմանավորված սեփական պրոցեսինգի անհրաժեշտությունը եւ ինչպիսի՞ սպասումներ ունի Բանկը քարտային բիզնեսի զարգացման առումով:
– Smart Vista լուծմամբ պրոցեսինգային կենտրոնը մենք ձեռք ենք բերել BPC ընկերությունից, որը  պրոցեսինգային լուծումների միջազգային վարկանիշով լավագույն եռյակում է: Սեփական պրոցեսինգային կենտրոնի առկայությունը զգալիորեն կուժեղացնի մեր մրցակցային դիրքերը բանկային մանրածախ ծառայությունների շուկայում, որոնց զարգացումը ՙՅունիբանկ՚-ն ընդունել է որպես իր գործունեության գերակա ուղղություն: Ձեռքբերված պրոցեսինգի հիմնական նպատակը նոր քարտային ծրագրերի իրագործման ժամանակ անկախության եւ ճկունության ապահովումն է` անվտանգության առավելագույն մակարդակի պայմաններում: Պրոցեսինգի հետ մեկտեղ մենք ձեռք ենք բերել ֆրոդ /խարդախություն/ վերահսկողության  հատուկ համակարգ, որը լայնորեն կիրառվում է արեւմտյան բանկերի կողմից: Այդ համակարգը ոչ միայն կասկածելի գործարքները վերհանելու, այլեւ ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն ունի: Այսինքն մեր հաճախորդների քարտային գործարքները մոնիտորինգի են ենթարկվելու շաբաթը յոթ օր, քսանչորս ժամ շարունակ, երկրի ցանկացած  վայրում:  
Բնականաբար, իրականացված բարեփոխումները կնպաստեն քարտային ոլորտում բիզնեսի ծավալների էլ ավելի կտրուկ աճին: Այս ուղղությամբ կատարված մեր ներդրումները միայն մեկ տարվա ընթացքում  կազմեցին ավելի քան մեկ միլիոն դոլար:
2010թ.-ին արձանագրել ենք թողարկված քարտերի քանակի զգալի աճ` ավելի քան 66 տոկոսով, հասցնելով քարտերի քանակը 66 հազարի: Ի դեպ, թողարկված միջազգային քարտերի քանակով ՙՅունիբանկ՚-ը Արմենիան Քարդ համակարգի անդամ բանկերի միջեւ առաջատար դիրքում է: Այս տարի սպասումները ավելին են. մինչեւ տարեվերջ նախատեսում ենք թողարկված քարտերի քանակը հասցնել 200 հազարի, POS-տերմինալներինը 900-ի, իսկ բանկոմատներինը` 100-ի:   

– Որո՞նք են սեփական պրոցեսինգային կենտրոնի առավելությունները հաճախորդների համար: Ինչպիսի՞ նոր ծառայություններ կմատուցեք քարտապաններին:
– Արդեն մարտին ծրագրում ենք սկսել Visa չիպային քարտերի թողարկումն ու սպասարկումը, որոնք անվտանգության ապահովման ավելի բարձր մակարդակ ունեն: Բացի դա, չիպային քարտը հաճախորդին կարող է ավելի շատ ծառայություններ մատուցել, քան թե մագնիսային ժապավենովը: Օրինակ, լոյալության մեր ծրագրի շրջանակներում, որի մեկնարկը նույնպես ծրագրված է գարնանը, հաճախորդներին կառաջարկենք քարտ, որն իր մեջ կներառի մի քանի ֆունկցիա եւ ի վիճակի կլինի փոխարինել վարկային, զեղչային կամ էլ բոնուսային քարտերին միաժամանակ: Մեր քարտը կլինի նաեւ բազմարժութային, այսինքն մեկ քարտին ամրագրված կլինեն մի քանի հաշիվներ տարբեր արժույթներով, ինչը, բնականաբար, շատ հարմար է օգտագործման համար, հատկապես` արտերկրում: 
Պրոցեսինգի շահագործմանը զուգընթաց կվերազինվեն նաեւ մեր  բանկոմատները: Մասնավորապես, «Յունիբանկ»-ի քարտապանները կկարողանան բանկոմատով փոփոխել իրենց PIN-կոդը կամ էլ քաղվածք ստանալ կատարված վերջին տաս գործարքների վերաբերյալ:   


– Սեփական պրոցեսինգի գործարկումից հետո, շարունակելու՞ եք, արդյոք, աշխատել ArCa ազգային համակարգի հետ: 
– Միանշանակ Յունիբանկը կշարունակի մնալ ArCa համակարգի լիիրավ անդամ: Սեփական պրոցեսինգային կենտրոն ունենալու մեր նախաձեռնությունը պայմանավորված է քարտային բիզնեսի ծավալների մեծացմամբ եւ հաճախորդների ամբողջական պահանջարկի բավարարման ցանկությամբ: Հաճախորդին հետաքրքրելու համար քարտի դասական առավելություններն արդեն բավարար չեն` այն պետք է մի շարք հնարավորություններ տրամադրի, ինչն էլ մենք առաջարկում ենք: Առավել եւս, երբ սեփական պրոցեսինգի առկայությունը հնարավորություն է տալիս նվազեցնելու քարտային սակագները հաճախորդների համար:
12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21