Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
2008-2010ԹԹ. «ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ի ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 119%-ՈՎ
28/03/2011 15:42
Կիսվել

2008-2010ԹԹ. «ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ի ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 119%-ՈՎ

«Յունիբանկ»-ի ընդհանուր վարկային պորտֆելը 2010թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 212,6 մլն դոլար` վերջին երեք տարվա ընթացքում աճելով 119 տոկոսով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Յունիբանկ»-ից`  բանկի վարկային պորտֆելի աճը հիմնականում պայմանավորված է  բիզնես վարկավորման ծավալների ընդլայնմամբ: Խոշոր բիզնեսին տրամադրված վարկերի պորտֆելը 2008թ.-ից մինչեւ 2010թ.-ը աճել է 109 տոկոսով, իսկ փոքր եւ միջին բիզնեսի գծով` 131 տոկոսով:

«Յունիբանկ»-ի հայտարարության համաձայն` աջակցությունը բիզնեսին բանկի վարկային քաղաքականության առաջնային ուղղություններից է: Ձեռնարկության գործունեության ոլորտից, ծավալներից եւ բիզնես ուղղության  առանձնահատկություններից ելնելով` հաճախորդին առաջարկվում է համագործակցության  ամենաարդյունավետ տարբերակը: Օրինակ, փոքր բիզնեսի համար բանկն ունի վարկատեսակ, որը չի պահանջում պարտադիր գրավ, ֆիզիկական կամ իրավաբանական անձի երաշխավորությունը միանգամայն բավարար է: Դրամական միջոցների ժամանակավոր բացակայության կամ անբավարարության դեպքում, անհրաժեշտ վճարումները կատարելու համար, ինչպես նաեւ շրջանառու միջոցների համալրման նպատակով, իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին Բանկն առաջարկում է օգտվել բիզնես օվերդրաֆտից: Օվերդրաֆտը տրամադրվում է ՀՀ դրամով, 18-20 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Ընդ որում, տոկոսադրույքի նվազագույն շեմը` 18 տոկոսը, նախատեսված է  Յունիբանկի հաճախորդների համար: Տոկոսները հաշվարկվում են միայն օվերդրաֆտի օգտագործված միջոցների նկատմամբ, այդպիսով վարկառուն չի վճարում չօգտագործվող վարկի տոկոսագումարը, թեեւ դրամական միջոցները փոխանցված են իր հաշվին: Հիշեցենք, որ «Յունիբանկ»-ը թույլատրում է վարկերի վաղաժամկետ մարում, առանց որեւէ սահմանափակումների կամ տուգանքների կիրառման:

«Յունիբանկ»-ն առանձնակի ուշադրություն է դարձնում միջազգային չափանիշներին համապատասխան ռիսկ մենեջմենթի զարգացմանը: Շնորհիվ արդյունավետ վերահսկողության համակարգի, Բանկին հաջողվեց ապահովել ակտիվների բարձր որակ: Վարկային ներդրումների որակի ցուցանիշը, որը բնութագրում է Բանկի պորտֆելում առկա ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը, «Յունիբանկ»-ում 2010թ.-ին կազմել է 0,01 տոկոս /իդեալական ցուցանիշը 0 տոկոս/:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21