ԱՐՏԵՐԿԻՐ ՄԵԿՆՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ` ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ԻՑ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ ՎիվաՍել-ՄՏՍ և «Նաիրի Ինշուրանս» ընկերությունների համագործակցության շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր սպասարկման կենտրոններում այժմ կարելի է ձեռք բերել արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրության պայմանագիր, ինչը թույլ կտա խուսափել ավելորդ ծախսերից և հոգսերից ողջ ճանապարհորդության ընթացքում: Ինչպես նշվում է ընկերության տարածած մամլո հաղորդագրության մեջ` պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր: