
ԱՅՍՈՒՀԵՏ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՆԱԵՎ HTC DESIRE HD ՍՄԱՐԹՖՈՆԸ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել նաև HTC Desire HD սմարթֆոնը: Ինչպես նշվում է ընկերության տարածած հայտարարության մեջ` Android համակարգով HTC Desire HD սմարթֆոնն ապահովում է ինտերնետի օգտագործման կատարյալ հարմարություն, իսկ 4.3” հսկայական էկրանի, գերժամանակակից ձայնային համակարգի ու տեխնիկական լայն հնարավորությունների շնորհիվ ցանկացած խաղ, կայքերի ու տեսանյութերի դիտումը, ինչպես նաև երաժշտության ունկնդրումը վերածվում են իսկական հաճույքի:
HTC Desire HD սմարթֆոնն արժե 295000 դրամ: Ձեռք բերելով այն ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում` հնարավորություն է տրվում մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին և ստանալ 147500 դրամի բոնուս: Եվ, իհարկե, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Յունիբանկի» համագործակցության շրջանակներում այս մոդելը ևս կարելի է ձեռք բերել ապառիկ: