Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը` «ՍՊԵՂԱՆԻ» ԵՐԳՉԱԽՄԲԻ ՀԱՄԵՐԳԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
09/09/2010 20:08
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը` «ՍՊԵՂԱՆԻ» ԵՐԳՉԱԽՄԲԻ ՀԱՄԵՐԳԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ սեպտեմբերի 7-ը Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ միջազգային մրցույթների դափնեկիր «Սպեղանի» երիտասարդական երգչախմբի համերգը: Համերգը կազմակերպված էր ի պատիվ Կանադայի Համայնքների պալատի ՙԿանադա-Հայաստան՚ խորհրդարանական բարեկամության խմբի անդամների, որոնք Հայաստան էին ժամանել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և համագործակցության ընդլայնման նպատակով:

«Սպեղանի» երգչախումբը մեծ ավանդ է ներդրել հայ խմբերգային արվեստի զարգացման գործում և ուրույն տեղն է զբացեղնում Հայաստանի մշակութային կյանքում: Հայ մշակույթին սատար կանգնելու իր ռազմավարությանը հավատարիմ` ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնել է այս ինքնատիպ կոլեկտիվի համերգի հովանավորությունը:

Երգչախումբը ստեղծվել է 1996թ.` ի հիշատակ Արցախի ազատամարտի նահատակների: Երգչախմբի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարը և խմբավարը  երաժշտագետ և մանկավարժ Սարինա Ավթանդիլյանն է: Երգչախմբի գործունեությունը բարձր է գնահատվել Հայաստանի հանրահայտ երաժիշտների և միջազգային հեղինակավոր փառատոներում խմբերգային մշակույթի խոշորագույն գործիչների կողմից:

2010 թվականի օգոստոսի սկզբին «Սպեղանին» հրավիրվել էր մասնակցելու Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Երգչախմբերի միջազգային մրցույթ-փառատոնին: Մասնակից 48 երկրից «Սպեղանին» արժանացավ երեք առաջին մրցանակի` «Հոգևոր երաժշտություն», «Ժամանակակից երաժշտություն» և «Ազգային երաժշտություն» անվանակարգերում: Սանկտ-Պետերբուրգի` երգչախմբերի միջազգային մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով` «Սպեղանի» երգչախմբի կատարումը նման է հրեշտակների երգի: 

Հայաստանի պատմության ընթացքում ոչ մի երգչախումբ օտար երկրում չի արժանացել միանգամից երեք մրցանակի: Երաժշտագետ Մարգարիտա Ռուխկյանն նշել է. ՙՙՍպեղանի՚ երգչախումբը դարձել է հայ մշակույթի անբաժանելի մասը: Այսօրվա համերգով ՙՍպեղանին՚ դասեց իրեն Հայաստանի լավագույն երգչախմբերի շարքում՚:  Երգչախումբը համերգներով շրջագայել է Հայաստանում, Արցախում, Ռուսաստանում, Լիբանանում, Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում` մասնակցելով բազմաթիվ միջազգային փառատոների և արժանանալով դափնեկրի կոչման:

AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52