ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ՀԵՏՎՃԱՐԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆ` «ԱՆՁՆԱԿԱՆ»
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ներկայացնում է նոր` «Անձնական» հետվճարային սակագնային պլանը, որն ինչպես անհատներին, այնպես էլ փոքր ձեռնարկություններին թույլ է տալիս լիովին վերահսկել հաղորդակցման ծախսերը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից` 10000 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդը ստանում է.
• ամսական 200 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր
• ամսական 200 SMS
• ամսական 200 ՄԲ ինտերնետ