ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ԵՐԵԿՈՅԱՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԿԱՊԻ ԽԱՓԱՆՈՒՄՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՎԵՐԱՑՎԱԾ Է
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ»ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած կապի խափանումը նույն օրվա ժամը 20:30 դրությամբ վերացվել է:
Ցանցի ենթահամակարգերից մեկում տեղի ունեցած խափանումը ժամանակավոր դժվարություններ էր ստեղծել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների մի մասի համար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խմբի իրականացրած անհրաժեշտ աշխատանքների շնորհիվ խնդիրը լուծվեց: Համակարգի գործունեությունն ամբողջովին վերականգնված է:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը: