11/05/2010 17:42
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԻՆՏԵՐՆԵՏ-ՓԱԹԵԹՆԵՐ ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ այսուհետ կանխավճարային բաժանորդները (բացառաությամբ «18+» և «Բիզնես վերահսկում» սակագնային պլանների բաժանորդների) ևս հնարավորություն կունենան օգտվելու «Ինտերնետ-փաթեթ» ծառայությունից, որն առաջարկում է տվյալների փոխանակման անհամեմատ մատչելի սակագներ:
Փաթեթ կարելի է ակտիվացնել` հավաքելով *477*փաթեթի չափը# և սեղմելով զանգահարելու կոճակը: Իսկ ընթացիկ ինտերնետ-փաթեթի չօգտագործված ՄԲ-երի թիվը կարելի է ստուգել` հավաքելով *477# և սեղմելով զանգահարելու կոճակը:
Յուրաքանչյուր փաթեթի վավերականության ժամկետը 30 օր է: Այս ընթացքում չօգտագործած ՄԲ-երը զրոյանում են:
Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am
ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
