21/05/2009 14:35
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՎԵՐԱԼԻՑՔԱՎՈՐՄ ԱՆԱՐԱԳ ԵՎ ՀԱՐՄԱՐ ՆՈՐ ԵՂԱՆԱԿ
ՎիվաՍել-ՄՏՍ-ից տեղեկացնում են, որ սկսել է գործել կանխավճարային բաժանորդներին հաշվի վերալիցքավորման նոր, արագ և հարմար եղանակ` Լիցք: Պարզապես հաճախորդը պետք է այցելի համապատասխան վաճառակետ և վերալիցքավորման գումարը վճարելուց անմիջապես հետո նրա հաշիվը կվերալիցքավորեն հենց այդ գումարի չափով, իսկ հաճախորդը կստանա տեղեկացնող հաղորդագրություն:
Ի տարբերություն քարտերի միջոցով վերալիցքավորման, այս կերպ հաճախորդը կարող է վերալիցքավորել հաշիվը իր իսկ նախընտրած գումարի չափով: Սկզբնական փուլում Լիցք հնարավոր է կատարել 911 ցանցի դեղատներում, Nokia-ի խանութ-սրահներում և թերթի կրպակներում: Վաճառակետերի ցանկը շարունակաբար ընդլայնվելու է ողջ Հայաստանի տարածքում
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
19:47 04/09/26
