Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 88.46-1.73 WTI - 82.64-1.99
COMEX:  GOLD - 4410.50+0.09 SILVER - 65.56+1.22
COMEX:  PLATINUM - 1753.70-0.64
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.44+0.03 EUR/GBP - 1.1522-0.10
FOREX:  EUR/USD - 1.1522-0.10 GBP/USD - 1.3489-0.12
STOCKS RUS:  RTSI - 873.52-1.71
STOCKS US: DOW JONES - 53770.27-0.04 NASDAQ - 26588.49+0.54
STOCKS US: S&P 500 - 7748.50+0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 68308.59+1.16 TOPIX - 4176.04+0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 25396.51-0.17 SSEC - 3926.96-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10833.15-0.10 CAC40 - 8674.94-0.46
STOCKS EUR:  DAX - 26331.07-0.23
13/08/2026  CBA:  USD - 365.86-0.05 GBP - 493.55-0.98
13/08/2026  CBA:  EURO - 422.06+0.02
13/08/2026  CBA:  GOLD - 52069+502 SILVER - 779.28+12.43
«ՎՏԲ ԲԱՆԿ (ՀԱՅԱՍՏԱՆ)» ՓԲԸ-Ն  ԲԱՑԵԼ Է 4 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԱՐԺԵՔՈՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԳԻԾ ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏԻ ՀԱՄԱՐ
02/12/2009 11:37
Կիսվել

«ՎՏԲ ԲԱՆԿ (ՀԱՅԱՍՏԱՆ)» ՓԲԸ-Ն ԲԱՑԵԼ Է 4 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԱՐԺԵՔՈՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԳԻԾ ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏԻ ՀԱՄԱՐ

«ՎՏԲ բանկ (Հայաստան)» ՓԲԸ մամուլի ծառայությունից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ բանկը շարունակում է Հայաստանի տնտեսության համար կարևոր ոլորտների ֆինանսավորման ծավալների ընդլայման իր քաղաքականությունը, որի շրջանակներում 2009 թվականի նոյեմբերին «ՎՏԲ բանկ (Հայաստան)» ՓԲԸ-ն 4 մլն դոլար ընդհանուր արժեքով վարկային գիծ է  բացել «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի համար:

ՎՏԲ բանկն արդյունավետորեն համագործակցում է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջատար ընկերությունների հետ, մասնավորապես և  բանկի ռազմավարական գործընկերներից մեկի` Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ: Այս մասին նշել է  ՎՏԲ բանկի գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Վալերի Օվսյանիկովը և ավելացրել, որ բանկը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը Սյունիքի մարզում և շարունակել այս մարզի տնտեսության, և առավելապես ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման գործընթացը:

Վալերի Օվսյանիկովի խոսքերով` GeoProMining Ltd  ընկերության ղեկավարության հետ կայացած գործարար հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են համագործակցության շրջանակների ընդլայնմանն առնչվող հարցեր: Հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռքբերվել ընդլայնել ՎՏԲ բանկի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի համագործակցության շրջանակները ոչ միայն վարկավորման շրջանակներում, այլև մատուցվող բանկային ծառայությունների ամբողջ ասպեկտով:

 

AMP
13/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.86
-0.05
Եվրո (EUR)
422.06
+0.02
Ռուբլի (RUR)
4.3638
-0.0506
Լարի (GEL)
139.8
+0.09
52069
+502
Արծաթ
779.28
+12.43