Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ԱՅՍՈՒՀԵՏ ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿՈՒՄ ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐ
28/02/2011 14:29
Կիսվել

ԱՅՍՈՒՀԵՏ ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿՈՒՄ ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐ

2011 թվականի փետրվարից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները Բանկում գործարքներ իրականացնելիս միաժամանակ կարող են ձեռք բերել ապահովագրական վկայագրեր, այդ թվում և կամավոր ապահովագրությամբ: Հաճախորդները կարող են օգտվել այդ ծառայությունից Բանկի բոլոր մասնաճյուղերում: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժինից:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունների համատեղ աշխատանքը կխնայի Բանկի հաճախորդի ժամանակը: Բանկի աշխատակիցները խորհրդատվական ծառայություն կտրամադրեն Հաճախորդին ապահոագրության հարցերով:

Այս կապակցությամբ բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Ա. Խաչատրյանը նշել է. «Բանկային և ապահովագրական գործը շարունակում են ձևավորել Հայաստանում միասնական  ֆունկցիոնալ և կազմակերպչական համակարգ: Բազմաթիվ երկրներում բանկերը հանդիսանում են ապահովագրական վկայագրերի վաճառքի հիմնական աղբյուրներից մեկը: Ֆինանսական ծառայության սպառողի մտածելակերպը ենթադրում է միաժամանակ մի քանի գործարքների իրականացում:  Հաճախորդը խնայում է իր ժամանակը և գնահատում այն: Մինչ օրս ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում էր իր հաճախորդներին միայն ԱՊՊԱ ապահոագրություն, բայց մենք չսահմանափակվեցինք միայն դրանով և ներդրեցինք ապահովագրության այլ տեսակների վաճառքի համակարգ:  Բանկը պատրաստ է առաջարկել իր հաճախորդներին դժբախտ պատահարներից ապահովագրություն, անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների ապահովագրություն: Անկասկած, Բանկում ապահովագրական վկայագրերի վաճառքի կարևոր առանձնահատկություններից է այն, որ հաճախորդը կարող է ապհովագրական վկայագիրը ձեռք բերել ապառիկ  կարգով»:                                                              

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01