«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ ԻՏԱԼԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆԸ
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն, ելնելով 2008-2010թթ բանկի ռազմավարական զարգացման ծրագրի հիմնական դրույթներից, ինչպես նաև առաջնահերթություն տալով փոքր և միջին բիզնեսի սուբյեկտների կողմից իրականացվող արատհանման և ներմուծման գործառնությունների ֆինանսավորմանը, շարունակում է ընդլայնել արտաքին առևտրի ոլորտում իրականացվող գործառնությունների ֆինանսավորմանն ուղղված ռեսուրսների ծավալները:
Այսպես, 2010 թվականի հունվարի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է իտալական հայտնի Marina Rinaldi, Maxmara բրենդային հագուստների մատակարարումը` հայկական «Մոդամաքս» ԲԲԸ-ի իտալացի գործըկերների համար բացելով ակրեդիտիվ` հետաձգված վճարմամբ: