Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՃԳՆԱԺԱՄ – ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
19/05/2009 16:45
Կիսվել

ՃԳՆԱԺԱՄ – ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ

Պայմանավորված ճգնաժամային երեւույթներով` Հայաստանում որոշակիորեն նվազել են գովազդի ծավալները, իսկ գովազդային պայմանագրերը կնքվում են ավելի կարճ ժամկետերով: Հանրապետությունում գործող մի շարք խոշոր ընկերությունների վերաբերյալ «Բիզնես 24»-ի դիտարկումները ցույց տվեցին, որ որոշակիորեն նվազել են նաեւ գովազդային ծառայությունների գները:

Մայրաքաղաքի փողոցներում խոշոր գովազդային վահանակների տեղադրմամբ զբաղվող «Նուշիկյան ասոցիացիա» ընկերության մարկետինգի բաժնից մեր թղթակցին տեղեկացրին, որ պատվիրվող գովազդի ծավալները որոշակիորեն նվազել են: «Չէի ասի, թե ծավալները նախորդ տարվա հետ համեմատ նույնն են մնացել, սակայն կրճատումն էլ շատ մեծ չէ»,-տեղեկացրին գովազդային բաժնից` զերծ մնալով թվային որեւէ տեղեկատվություն տրամադրելուց:

«Զեբրա» ընկերությունը, որը հանրապետության ողջ տարածքում է մատուցում գովազդային ծառայություններ, մասնավորապես, տեղադրում է խոշոր գովազդային վահանակներ, նույնպես որոշ չափով ենթարկվել է ճգնաժամի ազդեցությունը: «Զեբրա»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տոմա Հակոբյանը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությանը գովազդ պատվիրողների քանակը նվազման միտում ունի: Չնայած կազմակերպությունը որոշ գնային զիջումների է գնացել եւ նվազեցրել գները (դրանք 1քմ-ի համար սահմանված են 5-10 հազար դրամ), սակայն դրան զուգահեռ` հայաստանյան կազմակերպություններն են նվազեցրել գովազդի համար նախատեսված ծախսերը: Իսկ գների նվազման դեպքում էլ դժվարանում է աշխատանքը, քանի որ տեղական ինքնակառավարման մարմիններին գովազդային ծառայություններից տրամադրվող հարկերը բավականին բարձր են: Տ. Հակոբյանը նշեց նաեւ, որ իրենց կազմակերպությունը շարունակում է արդյունավետ կերպով աշխատել իր գործընկերների հետ:

Գովազդային շուկայում նկատվող նվազման միտումներին զուգահեռ, սակայն, ներկայում որոշակիորեն արդեն ակտիվացում է նկատվում: Գովազդային կազմակերպությունները դեռ որոշակիորեն խուսափում են թվային տվյալներ տրամադրելուց` այս փուլը համարելով անցողիկ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52