
Paypal-ն այսուհետ թույլ կտա կրիպտոարժույթները փոխանցել այլ դրամապանակներ
Paypal առաջատար առցանց վճարային համակարգը բացել է կրիպտոարժույթների փոխանցման հնարավորությունը այլ դրամապանակներ, նաև թույլատրվել է դրանք փոխանցել համակարգի օգտատերերի միջև։
Bitcoin, Ethereum, Bitcoin Cash և Litecoin թվային արժույթների փոխանցում իրականացնելու գործառույթն առայժմ հասանելի է ԱՄՆ սահմանափակ թվով օգտատերերին։ Առաջիկա շաբաթների ընթացքում գործառույթը հասանելի կդառնա ԱՄՆ բոլոր օգտատերերի համար։
Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։