Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Goblintown-ը և անվճար NFT-ները արջի շուկայում. Կրիպտո՝ Bybit-ի հետ
18/06/2022 09:26
Կիսվել

Goblintown-ը և անվճար NFT-ները արջի շուկայում. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Վերջին շաբաթների ընթացքում NFT շուկան մեծ կորուստներ է ունեցել, չնայած որ վաճառքների ծավալը 2021 թվականին հասել է 25 միլիարդ դոլարի։ Մեր վերջին զեկույցում մենք ուսումնասիրել էինք NFT նախագծերի ոչ միանշանակ դրվագները, օրինակ՝ Azuki և Milady Maker, ինչպես նաև NFT-ն Solana-ում, որոնք պոտենցիալ կարող են հրահրել NFT երկարաժամկետ աճ։ Սակայն շուկան չարձագանքեց  NFT-ն Solana-ում այնպես, ինչպես մենք ակնկալում էինք։ Ընտրությունն ընկավ ոլորտի այլ հատվածի՝ անվճար NFT-ի վրա։ Այսօր մենք կուսումնասիրենք NFT ոլորտում կատարվող վերջին իրադարձությունները, մասնավորապես՝ PFP NFT աճը, ինչպիսիք են Goblintown-ը և WAGDIE-ն, և այն, թե ինչպես են մնացած NFT-ները արձագանքում մակրոտնտեսական գործոններին։

ԳՈԲԼԻՆՆԵՐԻ ՎԵՐԵԼՔԸ

Goblintown (@goblinownwtf) հավաքածուն, որը կազմված է 10.000 NFT-ներից, օգտատերերի համար դարձել է մեծ բացահայտում։ Նախագիծը չի տալիս որևէ խոստում, այն չունի ոչ ճանապարհային քարտեզ, ոչ էլ գործնական օգուտ։ Անվճար անանուխ՝ ահա թե ինչ է առաջարկում Goblintown-ը։ Ոլորտը հոգնել է Discord-սերվերներից, և այժմ ընտրությունը «free-to-mint» համակարգի վրա է։ Այն բնութագրվում է մուտքի ցածր խոչընդոտով՝ ժամանակի և գումարի տեսանկյունից։ Գոբլինները էլ ավելի մեծ հետաքրքրություն են առաջացրել իրենց գրոտեսկային ոճով։ Չնայած արջի շուկային՝ Goblintown-ը Open Sea-ում պահպանում է ETH 3,4 մինիմալ արժեքը։

Goblintown-ի թիմը նույնպես անցկացրել է AMA երեքժամյա նիստ՝ գոբլինների անհասկանալի լեզվով, ի հիասթափություն մասնակիցների, որոնք ցանկանում էին ավելին իմանալ նախագծի մասին։ Չնայած տեղեկատվության պակասին՝ ողջ հանրությունը ողջունել է Goblintown-ի կողմից բերված փոփոխությունները։ Հավաքածուն նույնիսկ հետաքրքրություն է առաջացրել այն օգտատերերի մոտ, որոնք ունեն NFT-ներ առավել հայտնի հավաքածուներից։

Nansen AI տվյալները ցույց են տալիս, որ Goblintown-ի սեփականատերերը ներդրումներ են կատարում նաև MAYC-ի և Otherdeed for Otherside-ի և Yuga Labs-ի, ինչպես նաև Moonbirds-ի մեջ։

Ըստ Nansen-ի՝ Otherdeed-ն ու Mutant Ape Yacht Club-ը մտնում են Goblintown-ին կապված թոփ 3 հավաքածուների մեջ։ Goblintown-ը նաև շարունակում է մնալ վերջին 24 ժամերի ընթացքում, BAYC-ի սեփականատերերի կողմից ձեռք բերված լավագույն հավաքածուներից մեկը։

Ոգևորվածությունը պահպանելու համար, goblintown-ը թողարկել է McGoblin Burger  (@McGoblinBurger) անվանումով երկրորդ հավաքածուն, որը թողարկվել է անոնսից երկու շաբաթ անց։ McGoblin Burger իր գագաթնակետին միջինում վաճառվել է 1,56 ETH-ով։

Bybit

0xQuit (@0xQuit) մականունով թվիթերյան օգտատերը ուսումնասիրել է McGoblin Burger-ի պայմանագիրը և արտահայտվել է նախագծի օգտակարության մասին։ Նա հիշատակում է «snack assembly process»-ի մասին, որի համաձայն՝ անհրաժեշտ է սկզբում goblintown-ից NFT ձեռք բերել, մինչև որ բուրգեր ձեռք բերելը։ Պայմանագրում ձեր բուրգերների մետատվյալների վրա ազդում են նաև «Oopsy» և «Utilipee» ֆունկցիաները։ 0xQuit նաև առաջարկում է բուրգերների այրման մեխանիզմ և որոշ առավելություններ հավաքածուի հետ կապված։

WAGDIE ԵՎ ԱՅԼ ԱՆՎՃԱՐ NFT-ՆԵՐ

Goblintown-ի հաջողության շնորհիվ՝ NFT անվճար հավաքածուները սկսեցին մեծ հայտնիություն վայելել Թվիթերում։ Ժամանակին նմանատիպ հավաքածու էր We Are All Going to Die կամ WAGDIE ((@wagdie_eth)։ Նախագիծը կազմված է 6666 NFT-ներից, որոնք գագաթնակետում վաճառվում էին միջինում 1,67 ETH արժեքով։

WAGDIE -ի հրապարակումները, պատմությունը և ոճը, տրամադրությամբ մոտ են միջնադարին։ WAGDIE-ն պտտվում է այն գաղափարի շուրջ, որ «միայն մահվան մեջ մենք կարող ենք վստահ լինել»։ Այդ իսկ պատճառով նրանք գնել են MAYC #20438 և «հայտնել թոքենի մահվան մասին»՝ հեռացնելով NFT-ն շրջանառությունից։

WAGDIE-ից բացի, goblintown-ը ոգեշնչել է բազմաթիվ այլ նախագծերի՝ վիզուալի և անվճար անանուխի տեսանկյունից։ Ահա նմանատիպ նախագծերի օրինակներ. «ill poop nft» և Goblin Grlz: Սակայն դրանք չունեցան նույնչափ հաջողություն, որքան որ օրիգինալ goblintown-ը՝ մինիմալ արժեքի տեսանկյունից։ Դեռևս անհայտ է՝ NFT այս ձևաչափը կդառնա՞ արդյոք հաջորդ մետան արջի շուկայի պայմաններում։

Եզրակացություններ

Չնայած «free-to-mint» նախագծի հաջողությանը, շուկայի ընդհանուր միջավայրը չի նպաստում NFT շուկայի աճին։ Dune Analytics-ի տվյալների համաձայն՝ OpenSea-ի փոխանցումների ծավալը նվազել է նախորդ տարվա մայիսին Otherdeed for Otherside-ի թողարկման պահից սկսած։

NFT շուկան չի խուսափել կրիպտոարժույթների արժեքների անկումից այն բանից հետո, երբ ԱՄՆ Աշխատանքի վիճակագրության դաշնային բյուրոն հայտարարել է 40-ամյա մաքսիմումի մասին. Սպառողական արժեքների ցուցանիշը 2022 թվականի մայիսին անցած տարվա համեմատ աճել է 8,6%-ով։ Այն հանգեցրել է NFT կարևոր նախագծերի մինիմալ արժեքների անկմանը, ինչպիսիք են BAYC, Clone X և Moonbirds՝ համեմատած նրանց գագաթնակետի վաճառքների միջին արժեքների հետ։

Ինչպես կարող ենք եզրակացնել Cryptoslam-ի տվյալներից, երկու օր առաջ շատերը ցանկանում էին օգտվել այդ հավաքածուներից ցածր արժեքվ  NFT ձեռք բերելու հնարավորությունից։

Goblintown-ը լավ հիշեցում էր այն մասին, որ NFT հավաքածուները կարող են հաջողության հասնել՝ ժամանակակից միտումների և կուլտուրայի շնորհիվ, առանց որևէ մեծ խոստումների։ Այնուամենայնիվ, կրիպտոարժութային և համաշխարհային ֆինանսական շուկաների լուրջ անկումների պատճառով՝ մոտակա հեռանկարում NFT-ամառ չի սպասվում։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12