Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Bybit. 4 առանցքային գաղափարները Blockchain Fest 2022-ից
22/06/2022 14:15
Կիսվել

Bybit. 4 առանցքային գաղափարները Blockchain Fest 2022-ից

Օրեր առաջ Սինգապուրի Մարինա Բեյ Սենդսում տեղի ունեցած Blockchain Fest 2022-ը իր շուրջ էր համախմբել հազարավոր կրիպտո էնտուզիաստների և փորձագետների՝ բացահայտելու էլ ավելին ֆանտաստիկ արագությամբ աճող այս ոլորտի նորարարությունների, web3.0-ի և կրիպտոարժույթների ապագայի տեսլականների վերաբերյալ:

Blockchain Fest 2022-ի բեմում էին ոլորտի վետերաններ CakeDeFi-ը, Revolve Games-ը, Fellaz-ը և շատ ուրիշներ: Bybit-ի թիմը նույնպես խոսնակների շարքում էր՝ կիսվելու իրենց պրոդուկտի վերաբերյալ թարմացումներով, բորսայի ընձեռած նոր լուծումներով և գործիքներով:

Որպեսզի դուք էլ հետ չմնաք համաշխարհային գլխավոր անցուդարձերից, առանձնացրել ենք ձեզ համար Blockchain Fest 2022-ի 4 առանցքային գաղափարները.

Ալգորիթմական սթեյբլքոյններ. Արդյո՞ք դրանք ապագան են:

2022թ. մայիսին UST-ի անկումը ցնցող ալիքներ առաջացրեց կրիպտո և TradFi դաշտերում՝ առաջացնելով կարծիքների բախումներ ալգորիթմական սթեյբլքոյնների կիրառման արդյունավետության վերաբերյալ:

Ճշմարտությունն այն է, որ ալգորիթմական սթեյբլքոյնները կարող են հուսալի համարվել, քանի որ դրանք երրորդ կողմից չեն կառավարվում կամ զսպվում, սակայն նրանց կախվածությունը շուկայական առաջարկից և պահանջարկից՝ առանց իրական գրավադրման ակտիվներով ապահովված լինելու, ապացուցվել է, որ թիրախային թուլություն է, ինչպես եղավ UST-ի դեպքում: Այնուամենայնիվ, ալգորիթմական սթեյբլքոյնները տեղ ունեն ապագայում, բայց առայժմ դրանց պետք է վերաբերվել այնպես, ինչպես կան՝ ռիսկային ակտիվներ:

NFT-ները և GameFi-ն խթանում են web3.0-ի զանգվածային ընդունումը

Սնուփ Դոգ, Ջասթին Բիբեր, Իլոն Մասկի մշտական գործընկեր Գրայմսը․այս հայտնի անունները, մտնելով NFT դաշտ,անշուշտ, բարձրացրել են NFT-ների մասին հանրային իրազեկվածությունը: Play-to-earn (վաստակելիր խաղալով) խաղերի հետ մեկտեղ՝ NFT-ները և GameFi-ն ապացուցում են, որ իրենք այն մոդելներն են, որոնք մասսայականացնելու են web3.0-ին:

Քանի որ GameFi-ը դեռ աճող դաշտ է, այս պահին դեռ վաղ է այն բացարձակ հաղթանակ անվանել: Փոխարենը, ոլորտի առաջնորդների համար կարևոր է պարզել, թե ինչպես է աշխատում տնտեսությունը՝ խուսափելու հիպերինֆլյացիայից կամ Պոնզի սխեմաներից: Քանի որ ավելի շատ Triple-A խաղային ստուդիաներ սկսում են շարժվել web3․0, սա կարող է ազդանշան լինել, որ վերջինիս զանգվածային ընդունումը մոտ է:

Bybit

DeFi-ի հաղթարշավը նոր է միայն սկսվում

Ապակենտրոնացված ֆինանսների (DeFi) գաղափարը, որի հակադարձվում է ավանդական ֆինանսական միջնորդներին, նոր չէ, սակայն կրիպտոարժույթների և բլոքչեյն տեխնոլոգիաների աճող մասսայակացման հետ, ավելի շատ թափանցիկության և ակտիվների նկատմամբ վերահսկողության առավելությունը, այն դարձնում է մոտ ապագայի ամենասպասված նորարարությունը:

2019թ․-ին 1մլրդ դոլար արժողությամբ արդյունաբերությունից աճելով այսօր ավելի քան 100մլրդ դոլարի` նույնիսկ տասնամյակների փորձառություն ունեցող ֆինանսական հաստատությունները սկսում են նախանջել DeFi-ի առջև: Ի վերջո, բլոքչեյն տեխնոլոգիան ներուժ ունի գերազանցելու ավանդական գործընթացները արդյունավետության, վավերականացման և ճշգրտության առումով՝ նույն կարևորագույն հիմունքները, որոնք պահանջվում են ցանկացած ֆինանսական համակարգում:

Metaverse-ն անխուսափելի է, իսկ web3․0-ն արդեն գործարկվել է

Դեռևս շատերը web3-ին վերաբերում են այնպես, կարծես այն ավելի շատ առասպել է, քան իրականություն: Ճշմարտությունն այն է, որ նույնիսկ մինչ մենք շարունակում ենք բանավիճել web3-ի ապագայի և դրա հասարակական, տնտեսական և նույնիսկ քաղաքական հետևանքների շուրջ, մենք, այնուամենայնիվ, շարժվում ենք դեպի այն:

Համատարած միացման շնորհիվ մենք այժմ ունենք մեր, մեր մտքերի, մեր ընկերների և նույնիսկ մեր տների թվային տարբերակները: Ամենը կապերի մասին է՝ թվային, մարդկային և տվյալային: Մենք արդեն սկսում ենք տեսնել, թե ինչպես են դրանք հատվում միմյանց հետ, երբ ամուսնությունները անցկացվում են մետավերսում, նորաձևության հսկաները ջնջում են ֆիզիկական և թվային աշխարհների միջև սահմանները, և սա միայն սկիզբն է։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04