Կրիպտո

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Meta-ն մետատիեզերքի համար դրամապանակ է ստեղծել. Կրիպտո՝ Bybit-ի հետ
29/06/2022 18:40
Կիսվել

Meta-ն մետատիեզերքի համար դրամապանակ է ստեղծել. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Meta Pay նոր դրամապանակը համարվում է Facebook Pay գոյություն ունեցող համակարգի ռեբրենդինգը, որը պահպանել է նախկին գործառույթները և ավելացրել է նորերը՝ մետատիեզերքին համապատասխան։

Meta ընկերությունը (Meta-ի և իր սոցիալական ցանցերի գործունեությունը Ռուսաստանում արգելված է։) հայտնել է այն մասին, որ թվային դրամապանակը կաջակցի օգտատերերի տնտեսությանը՝ սոցցանցերի և Meta վիրտուալ տիեզերքի սպասվող ինտեգրման հարցում։ Facebook Pay-ը աջակցում է վճարման բազմաթիվ տեսակներ։ Սակայն այժմ դրամապանակը պետք է մասնագիտանա օգտատերերի թվային նույնականացման և սեփականության իրավունքի հաստատման մեջ։

«Ապագայում կհայտնվեն հավանական բոլոր թվային իրերը, որոնք դուք, հնարավոր է՝ կցանկանաք ստեղծել կամ գնել. թվային հագուստ, երաժշտություն, արվեստ, վիդեո, վիրտուալ իրադարձություններ և այլն։ Սեփականության իրավունքի հաստատումը կունենա կարևոր նշանակություն, հատկապես եթե դուք ցանկանաք տեղափոխել այդ գնված իրերը այլ ծառայությունների մեջ»,- ասում է ընկերության գլխվավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը։

Իդեալական դեպքում՝ այն, ինչը գնվի մի մետատիեզերքում, պետք է հասանելի լինի միևնույն բնութագրիչներով և գործառույթներով այլ հարթակներում, ասում է Ֆեյսբուքի հիմնադիրը։  Դա նպատակներից մեկն է, որին փորձում է հասնել Meta-ն Meta Pay-ի միջոցով։ Սինխրոնիզացիան, որը թույլ է տալիս կապել թվային ապրանքների գնումները մեկ ամբողջական ստանդարտով։ Ըստ Ցուկերբերգի՝ դա լավագույն փորձը կապահովի օգտատերերի համար և ավելի շատ հնարավորություններ քոնթենթ ստեղծողների համար։

«Այսինքն՝ որքան շատ քանակով տարբեր վայրերից դուք կարողանաք առանց դժվարությունների օգտագործել ձեր թվային ապրանքները, այնքան շատ դուք կգնահատեք դրանք, որը կստեղծի մեծ ներուժով շուկա ստեղծողների համար»։

Ցուկերբերգը ակնկալում է, որ ապագայում Meta մետատիեզերքից օգտվելու են միլիարդավոր մարդիկ ամբողջ աշխարհից և այն կդառնա ընկերության եկամտի հիմնական աղբյուրը։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98