Կրիպտո

USD BUY - 397.00-2.00 USD SELL - 403.00-3.00
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 428.50+0.00
OIL:  BRENT - 72.04-0.46 WTI - 68.31-0.44
COMEX:  GOLD - 2664.10-0.33 SILVER - 31.89+0.28
COMEX:  PLATINUM - 951.80+0.16
LME:  ALUMINIUM - 2639.00-0.28 COPPER - 9074.50-0.09
LME:  NICKEL - 15974.00-0.83 TIN - 29165.00+0.45
LME:  LEAD - 2098.50+0.58 ZINC - 3118.50+0.63
FOREX:  USD/JPY - 149.9-0.28 EUR/GBP - 1.0574+0.48
FOREX:  EUR/USD - 1.0574+0.48 GBP/USD - 1.2746+0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44765.71-0.55 NASDAQ - 19700.72-0.17
STOCKS US: S&P 500 - 6075.11-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8349.38+0.16 CAC40 - 7330.54+0.37
STOCKS EUR:  DAX - 20358.80+0.63
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Առաջատար 16 երկիր, որտեղ կրիպտոարժույթները օրինականացված են
04/07/2022 11:13
Կիսվել

Առաջատար 16 երկիր, որտեղ կրիպտոարժույթները օրինականացված են

Թեև որոշ երկրներ կտրականապես չեն ընդունում կրիպտոարժույթը կամ շատ զգույշ են այն ներդնում առօրյա կյանք, մյուսներն ամբողջապես ներմուծում են իրենց ֆինանսական համակարգ:

Բելառուս

Այս երկրում կրիպտոարժույթի օրինականացումը տեղի է ունեցել 2017 թվականի վերջում։ Այդ ժամանակ ուժի մեջ էր մտել «Թվային տնտեսության» մասին օրենքը։ Նաև կրիպտոարժութային շուկան ազատել են հարկեր վճարելուց մինչև 2049 թվականը։ Երկրի քաղաքացիները կարող են պահել և փոխել թվային գումարը, ինչպես նաև գնել կամ վաճառել այն։ Իսկ գործարքները հայտարարագրելու կարիք չկա։ Բելառուսի ԿԲ-ն 2020 թվականին թողարկել է վիրտուալ ակտիվները փոխանակման օնլայն-ծառայություն։

Գերմանիա

Այստեղ կրիպտոարժութային ակտիվները ընդունվում են որպես մասնավոր գումար։ Դրանց շնորհիվ վճարումներ կարող են իրականացնել կոմերցիոն ընկերությունները և բանկային համակարգերը։ Բիթքոինով վճարված բոլոր գնումների համար պետք է վճարել ԱԱՀ։ Իսկ հենց կրիպտոարժութային գործարքները չեն հարկվում։

Իսպանիա

Կրիպտոարժույթը էլեկտրոնային վճարումների օրինական ձև է դարձել այստեղ 2014 թվականի սկզբին։ 2016 թվականին կառավարությունն ընդունեց օրենքներ, որոնց համաձայն՝ մայներները պետք է գրանցվեն լիցենզիայի ստացման համար և պարտավորվում են հարկեր վճարել։

Իտալիա

Եվրամիության 27 երկրների շարքում՝ բիթքոինը գործարքներում օգտագործման առաջատարը կարելի է համարել Իտալիան։ Աշխարհի բոլոր խանութների ավելի քան 15%-ը, որոնք ընդունում են վճարումներ կրիպտո տարբերակով, գործում են այս երկրում։ Նաև Իտալիայում կա 39 կրիպտոմատ և գործում է նախագիծ, որը կենտրոնացած է բիթքոիններով վճարային համակարգի զարգացման վրա: Այն արդեն երկրի ներսում վճարային գործարքներումակտիվորեն փոխարինում է եվրոյին։

Կանադա

Այստեղ բիթքոինը և այլ թվային ակտիվները իրավաբանորեն չեն համարվում վճարման միջոց: Միևնույն ժամանակ, դուք կարող եք վճարել ապրանքների և ծառայությունների համար կրիպտոարժույթով: Ամբողջ երկրի տարածքում գործում են բիթքոին-բանկոմատները: Թվային ակտիվներում ներդրումներից ստացված եկամտի համար դուք պետք է հարկ վճարեք:

Մալթա

Այս երկրում կրիպտոարժույթն ընդունված է որպես լիարժեք շուկայական գործիք: Ֆինանսների նախարարությունը նույնիսկ օրենք է մշակել՝ նոր դրույթներով, որոնք կարգավորում են էլեկտրոնային արժույթի շրջանառությունը։ Այստեղ օրինականացվել են նաև կրիպտոարժույթային ընկերությունները, և երկրի քաղաքացիները կարող են օգտագործել քոինները որպես վճարման գործարք։

Նորվեգիա

Այստեղ կրիպտոարժույթները թվային ակտիվ են ճանաչվել դեռևս 2013 թվականին։ Իսկ 2017 թվականին կառավարությունը վերացրեց բիթքոինի և թվային այլ ակտիվների բոլոր գնումների և վաճառքի ԱԱՀ-ն։

Սալվադոր

Այստեղ կրիպտոարժույթը պաշտոնապես ճանաչվել է 2021 թվականի սեպտեմբերին։ Ընդ որում, այն հավասարեցվել է դոլարին համարժեք վճարման միջոցին։ Առևտրային կազմակերպությունները և այլ ընկերություններ ակտիվորեն ներդնում են բիթքոինը որպես ծառայությունների և ապրանքների վճարման ձև: Իսկ քաղաքացիները կարող են ներբեռնել Chivo հավելվածը, որը կառավարությունը հատուկ մշակել է վիրտուալ արժույթը առաջխաղացնելու համար: Այն ակտիվացնելու համար նոր օգտատերերը ստանում են ողջույնի բոնուս 30 դոլար բիթքոիններով:

Bybit

ԱՄՆ

Կրիպտոարժույթն ԱՄՆ-ում օրինականացվել է 2017 թվականին։ Միևնույն ժամանակ, բոլոր գործարքները ալտքոիններով և բիթքոիններով հարկվում են: Պետք է վճարել ինչպես տեղացի, այնպես էլ դաշնային հարկեր եկամտից, որը ստացվել է մայնինգի, ներդրումների կամ կրիպտո ապրանքների փոխանակման արդյունքում: ԱՄՆ-ում գործում են կրիպտոարժույթների խոշոր բորսաներ, այդ թվում՝ Poloniex, Bittrex և այլն:

Ուկրաինա

2021 թվականի սեպտեմբերին Ուկրաինայի տարածքում ընդունվել է «Վիրտուալ ակտիվների մասին» օրենքը, որը սահմանում է վիրտուալ արժույթով գործարքների կարգավորման դրույթները։ Բացի այդ, փոփոխություններ են նախապատրաստվում հարկային օրենսգրքում, որոնք կկարգավորեն էլեկտրոնային ակտիվներով գործարքների հարկումը։

Ֆիլիպիններ

Այստեղ կրիպտոարժույթների շուկան սկսել է կարգավորվել դեռ 2017 թվականին։ Աշխատելու համար կրիպտոարժույթի բոլոր բորսաները պետք է անցնեն գրանցում և ստանան լիցենզիա: Նաև տարեկան հատւկ հաշվետվություններ պետք է ներկայացվեն կարգավորող մարմիններին: Ֆիլիպիններում ցանկացած տեսակի էլեկտրոնային արժույթ ունի ֆինանսական գործիքի կարգավիճակը, որով դուք կարող եք կատարել ցանկացած տեսակի վճարում:

Չեխիա

Այստեղ նույնպես թույլատրվում է կրիպտոարժույթի շրջանառությունը։ Միաժամանակ, երկրի Կենտրոնական բանկը գտնում է, որ թվային ակտիվներով գործառնությունները լիցենզավորման կարիք չունեն, ինչպես նաև լրացուցիչ հարկեր չպետք է վճարեն։ Երկրի կառավարության միակ պահանջն այն է, որ կրիպտո-բորսաների, բիթքոին-բանկոմատների և այլ ընկերությունների սեփականատերերը, որոնք արժույթները փոխանակում են ֆիատներով, պետք է վերիֆիկացնեն իրենց հաճախորդներին:

Շվեյցարիա

Երկրի խորհրդարանն առաջին անգամ սկսել է խոսել կրիպտոարժույթի կարգավորման մասին դեռ 2013 թվականին։ 2016 թվականից Ցուգ քաղաքը սկսել է ընդունել բիթքոինը՝ որպես վճարում հանրային ծառայությունների համար: Իսկ արդեն 2017 թվականին նրանք ստեղծեցին կրիպտոարժույթով ստարտափների զարգացման առաջին օրինական հարթակները։ Սա շատ հեշտացրեց այն ընկերությունների աշխատանքը, որոնք զբաղվում էին կրիպտո ակտիվներով և բլոքչեյնով: Երկրի առաջադեմ օրենսդրության շնորհիվ կրիպտո բիզնեսն այստեղ շատ տարածված է դարձել։ Որոշ շրջաններում էլեկտրոնային արժույթը ակտիվորեն ներմուծվում է առօրյա կյանք։ Օրինակ, Ցուգում բիթքոինը կարող է օգտագործվել կոմունալ ծառայությունների և այլ ծառայությունների համար վճարելու համար 2017 թվականից:

Էստոնիա

Այս պետությունը շատ առաջադեմ է կրիպտոարժույթների ուղղությամբ իրավազորության առումով։ Բնակիչները դրական են վերաբերվում բլոքչեյն տեխնոլոգիային և պատրաստակամորեն ընդունում են թվային ակտիվները։ Ճիշտ է, դրանք ոչ թե ավանդական վճարումների, այլ այլընտրանքային վճարումների հետ են նույնացնում։ Կրիպտոյի իրավական կարգավորումը այստեղ նույնպես բարձր մակարդակի վրա է։

Ճապոնիա

Կրիպտոարժույթների կարգավորման դաշտը սկսել է մշակվել այստեղ դեռևս 2017 թվականին։ Այնուհետև 2017 թվականի գարնանը իշխանությունները պաշտոնապես ճանաչեցին թվային արժույթը որպես վճարման միջոց, որը կարող է օգտագործվել ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելու համար։ Այնուամենայնիվ, բիթքոինը իրավաբանորեն արժույթ չէր համարվում մինչև 2017 թվականի գարուն: Այնուհետև այն ճանաչվեց օրինական վճարում և դադարեց ապրանքա-նյութական ակտիվ համարվելուց։ Կրիպտոարժույթների բորսաները նույնպես ունեն պաշտոնական կարգավիճակ:

Կիպրոս

Կիպրոսում արգելված չէ, բայց ոչ մի կերպ չի կարգավորվում ICO-ի անցկացման գործունեությունը (քոինների սկզբնական առաջարկ (տեղադրում)) արգելված չէ մայնինգ, կրիպտոարժույթների տիրապետում և փոխանցում, փոխանակում ֆիատով (ազգային արժույթներով): Միաժամանակ Կիպրոսը ձգտում է կարգավորել ոլորտը։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88