Կրիպտո

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
Minecraft-ը արգելել է NFT-ի օգտագործումը. Կրիպտո՝ Bybit-ի հետ
24/07/2022 16:18
Կիսվել

Minecraft-ը արգելել է NFT-ի օգտագործումը. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Ըստ խաղային հարթակի ծրագրավորողների՝ բլոքչեյն տեխնոլոգիայի և չփոխարինվող թոքենների օգտագործումը չեն համապատասխանում նախագծի արժեքներին, քանի որ դրանք թույլ են տալիս խաղացողներին պարգևներ ստանալ խաղից դուրս այլ գործողությունների համար։

Minecraft-ն արգելել է NFT-ների օգտագործումը և բլոքչեյն տեխնոլոգիայի ինտեգրումն իր հավելվածներում, ինչպես նաև բովանդակության օգտագործումը խաղի մեջ, ինչպիսիք են աշխարհները, սքիները և կերպարների տարրերը NFT-ներ ստեղծելու համար: Խաղի ծրագրավորողները այս քայլը բացատրել են խաղացողների անվտանգությունն ապահովելու և շահերը պաշտպանելու ցանկությամբ։

Որոշ ընկերություններ վերջերս գործարկել են Minecraft-ի հետ կապված NFT-ներ, և խաղացողներն այժմ կարող են NFT-ներ վաստակել սերվերում կամ խաղից դուրս կատարվող գործողությունների համար, ասվում է զեկույցում: Ըստ ծրագրավորողների, սա ստեղծում է թվային սեփականություն, որը հիմնված է սակավության և բացառիկության վրա, ինչը անհամատեղելի է Minecraft-ի այնպիսի արժեքների հետ, ինչպիսիք են ստեղծագործական ներգրավվածությունը և միասնական խաղի փորձառությունը:

NFT-ները ստեղծում են ունեցողների և չունեցողների սցենար, և նման թոքենների շուրջ սպեկուլյատիվ մթնոլորտը շեղում է խաղը և խրախուսում խոհեմությունը, ինչը, ըստ Minecraft թիմի, անհամատեղելի է խաղացողների հաճույքի և հաջողության հետ: Ծրագրավորողները նաև ուշադրություն են դարձրել երրորդ կողմի որոշ NFT-ների անհուսալիության և անապահովության վրա:

Հունիսին NFT-ի վաճառքներն ընկել են տարեկան նվազագույնին, մինչդեռ առաջատար մարքեթփլեյսում՝ OpenSea-ում առևտրի ծավալները մեկ ամսում նվազել են 75%-ով: Ամենավաճառվող NFT-ների գները նվազել են մոտ 30%-ով։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21