Կրիպտո

USD BUY - 388.00+1.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 71.24+0.28 WTI - 67.15+0.30
COMEX:  GOLD - 2594.40+1.05 SILVER - 30.71+1.22
COMEX:  PLATINUM - 956.30+1.09
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.73+0.25 EUR/GBP - 1.054-0.01
FOREX:  EUR/USD - 1.054-0.01 GBP/USD - 1.2622+0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38220.85-1.09 TOPIX - 2691.76-0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 19576.61+0.77 SSEC - 3323.85-0.21
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
18/11/2024  CBA:  USD - 388.89+0.64 GBP - 491.13-0.86
18/11/2024  CBA:  EURO - 410.12-0.30
18/11/2024  CBA:  GOLD - 32155.48+109.09 SILVER - 383.35+9.00
ԱՄՆ Սենատն առաջարկել է հարկումից բացառել մինչև 50 դոլար արժեքով կրիպտո գործարքները 
30/07/2022 18:06
Կիսվել

ԱՄՆ Սենատն առաջարկել է հարկումից բացառել մինչև 50 դոլար արժեքով կրիպտո գործարքները 

ԱՄՆ Սենատում ներկայացվել է օրինագիծ՝ մինչև 50 ԱՄՆ դոլարին համարժեք թվային ակտիվների հետ գործարքները ազատել կապիտալի շահութային հարկից։

Փաստաթղթի հեղինակներն են դարձել սենատորներ Փեթ Թումին և Քիրստեն Սինեման։

Եթե ​​փաստաթուղթն ընդունվի, ապա կրիպտոարժույթի փոքր գնումները կազատվեն հարկերից: 50 դոլարի սահմանաչափը կարող է հետագայում փոփոխվել՝ կախված գնաճից:

Օրինագիծը չի տարածվում թվային ակտիվների և ֆիատի միջև գործարքների վրա: Այն առաջարկում է, որ «բոլոր վաճառքները կամ փոխանակման գործառնությունները, որոնք միևնույն գործարքի (կամ հարակից գործարքների) մաս են կազմում, պետք է դիտարկել որպես մեկ վաճառք կամ փոխանակում»:

ԱՄՆ-ում կրիպտոարժույթների օգտատերերը ներկայումս օրենքով պարտավոր են զեկուցել թվային ակտիվների հետ գործարքներից ստացված եկամուտների մասին: Այլ կերպ ասած, կարգավորիչները կրիպտոարժույթը առաջին հերթին դիտարկում են որպես ներդրումային գործիք, այլ ոչ որպես վճարման միջոց։

Համայնքը՝ մասնավորապես Coin Center-ը, Blockchain Association-ը և Association for Digital Asset Market-ը իրենց աջակցությունն են հայտնել սենատորների նախաձեռնությանը:

Հիշեցնենք, որ կրիպտո գործարքների հարկման համար 50 դոլարի շեմը ներառված է նաև «Պատասխանատու ֆինանսական նորարարությունների մասին» օրենքի նախագծում, որը միևնույն սենատորները ներկայացրել էին հունիսին։

Ավելի վաղ դրա հեղինակներից մեկը՝ Սինտիա Լումմիսը, կանխատեսել էր փաստաթղթի ընդունումը 2023 թվականին։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

18/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.89
+0.64
Եվրո (EUR)
410.12
-0.30
Ռուբլի (RUR)
3.87
-0.03
Լարի (GEL)
142.50
+0.31
32155.48
+109.09
Արծաթ
383.35
+9.00