Կրիպտո

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Arcane Research. USDC-ն աշնանը կապիտալիզացիայով կգերազանցի USDT-ին
31/07/2022 16:24
Կիսվել

Arcane Research. USDC-ն աշնանը կապիտալիզացիայով կգերազանցի USDT-ին

Arcane Research-ի վերլուծաբանները կանխատեսել էին Circle-ից USDC-ի կապիտալիզացիայի շարունակական աճ և ներկայումս ամենախոշոր սթեյբլքոինի՝ USDT Tether-ի շուկայական մասնաբաժնի հետագա անկում: Սեգմենտի առաջատարը կփոխարինվի հոկտեմբերին՝ վստահեցնում են ընկերությունից։

Հետազոտողները ընդգծել են, որ երկար ժամանակ USDT-ն վայելում էր առաջինը լինելու առավելությունը՝ առաջատարը լինելով շուկայական կապիտալիզացիայի առումով: Այնուամենայնիվ, 2021 թվականի նոյեմբերին թոքենի մասնաբաժինը այլ «ստաբիլ քոինների»-ի մեջ առաջին անգամ իջավ 50%-ից:

2022 թվականին կապիտալիզացիայի անկումը շարունակվեց՝ ցուցանիշը 78 միլիարդ դոլարից իջել է մինչև ներկայիս 66 միլիարդ դոլարը:

Մյուս կողմից, USDT-ի հիմնական մրցակցի՝ USDC սթեյբլքոինի կապիտալիզացիան 2022 թվականին աճել է 42,2 միլիարդ դոլարից մինչև 55 միլիարդ դոլար, ինչը տարեկան կտրվածքով համապատասխանում է 70,4%-ի:

«Tether-ը 2022 թվականը սկսել է 47,5% գերակայության ինդեքսով։ USDC-ի ցուցանիշը կազմել է 25,8%: Առաջին կիսամյակից հետո Tether-ի և USDC-ի շուկայական մասնաբաժինները համապատասխանաբար կազմում են 43,8% և 36,3%»,- իրենց դիտարկումներով կիսվել են վերլուծաբանները։

Arcane Research-ը կանխատեսել է, որ ընթացիկ աճի տեմպերով, Circle-ի սթեյբլքոինը կգերազանցի իր հիմնական մրցակցին այս տարվա հոկտեմբերի կեսերին:

Վերլուծաբաններն ընդգծել են, որ ներկայիս շուկային բնութագրական է զգալի անորոշությունը և, հետևաբար, կանխատեսումը չի կարող ճշգրիտ համարվել։

Հիշեցնենք, որ USDC սթեյբլքոինը ապահովված է դոլարով և ԱՄՆ գանձապետական ​​պարտատոմսերով:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72