Կրիպտո

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
MATIC-ի գինը բարձրանում է Mercedes-ի հետ համագործակցության ֆոնին
01/08/2022 09:24
Կիսվել

MATIC-ի գինը բարձրանում է Mercedes-ի հետ համագործակցության ֆոնին

Polygon հարթակին պատկանող MATIC թոքենը թանկացել է 10%-ով, երբ Polygon-ի գործադիր տնօրեն Ռայան Ուոթսը հայտարարել է Mercedes Benz Group-ի հետ համագործակցության մասին։ MATIC կրիպտոարժույթի արժեքը 0,87 դոլարից հասել է 0,96 դոլարի, գրում է RBC Crypto-ն:

Daimler South East Asia-ն, որը Mercedes Benz Group-ի մի մասն է, հայտարարել է Polygon բլոկչեյնի վրա տվյալների փոխանակման սեփական ապակենտրոնացված Acentrik ծառայության փորձնական նախագծի մեկնարկի մասին: Ցանցը հատուկ նախագծված է կորպորատիվ օգտատերերի համար։

Acentrik ապակենտրոնացված ծառայությունը պահպանում և փոխանցում է այնպիսի տվյալներ, ինչպիսիք են հաճախորդների բազաները, հետազոտությունները և ապահովագրական տեղեկությունները NFT ձևաչափով: Գործարքները կատարվում են Polygon բլոկչեյնով կամ Ethereum Rinkeby թեստային ցանցով, օգտատերերը կկարողանան վճարել գնումների համար MATIC թոքեններով կամ սթեյբլքոյններով: Polygon ցանցում գործարքների համար միջնորդավճարը պետք է վճարվի MATIC կրիպտոարժույթով։

«Այս համագործակցությունը ցույց է տալիս առաջատար բրենդների կողմից Polygon ցանցի համատարած ընդունումը», – գրել է Ուոթսը: Նրա խոսքով, Polygon-ը շարունակում է ցուցադրել իր ներուժը որպես առաջատար բլոկչեյն հարթակներից մեկը։

Այս տարվա փետրվարին Sequoia Capital India-ն ղեկավարել է Polygon նախագծի 450 մլն դոլարի ֆինանսավորման փուլը, որում ներդրումներ են կատարել նաև Tiger Global, SoftBank, Galaxy Digital և այլ ընկերություններ:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72