Կրիպտո

USD BUY - 386.00+0.50 USD SELL - 388.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50-0.50
OIL:  BRENT - 79.04-0.14 WTI - 75.49-0.24
COMEX:  GOLD - 2674.20+0.44 SILVER - 31.74+0.73
COMEX:  PLATINUM - 996.40+0.97
LME:  ALUMINIUM - 2632.50+3.60 COPPER - 9791.50+1.20
LME:  NICKEL - 17864.00+2.84 TIN - 33212.00+2.24
LME:  LEAD - 2097.00+1.70 ZINC - 3154.00+4.44
FOREX:  USD/JPY - 149.12+0.29 EUR/GBP - 1.0937-0.02
FOREX:  EUR/USD - 1.0937-0.02 GBP/USD - 1.3066+0.10
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42863.86+0.97 NASDAQ - 18342.94+0.33
STOCKS US: S&P 500 - 5815.03+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39605.80+0.57 TOPIX - 2706.20-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 21251.98+0.00 SSEC - 3217.74-2.55
STOCKS EUR:  FTSE100 - 8253.65+0.19 CAC40 - 7577.89+0.48
STOCKS EUR:  DAX - 19373.83+0.85
11/10/2024  CBA:  USD - 387.17+0.02 GBP - 505.68-1.14
11/10/2024  CBA:  EURO - 423.33-0.17
11/10/2024  CBA:  GOLD - 32724.65+228.85 SILVER - 381.77-0.17
Շոուբիզնեսի, խաղային ոլորտի ղեկավարները փորձում են դրամայնացնել NFT-ների ցանկացած կիրառում. Կրիպտո՝ Bybit-ի հետ
24/08/2022 16:48
Կիսվել

Շոուբիզնեսի, խաղային ոլորտի ղեկավարները փորձում են դրամայնացնել NFT-ների ցանկացած կիրառում. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Եթե ​​ոչ փոխարինելի թոքենները (NFT) դառնան ավելին, քան Bored Apes-ի և CryptoKitties-ի նկարները գնելու, վաճառելու և ցուցադրելու կրիպտոյի վրա հիմնված միջոց, զվարճանքի ընկերությունները չեն սահմանափակվի դրանք միայն որպես մարքեթինգի թվային գործիքներ օգտագործելով։

Deloitte-ն իր 2022թ․ «Media & Entertainment Industry Outlook» զեկույցում խոսել է 5 միտումների մասին, որոնք մեծապես կազդեն ոլորտների զարգացմանը՝ նշելով, որ NFT-ները պետք է դառնան վերջիններիս մի մասը և կարող են բերել թվային պրոդուկտի ավելի մեծ նորարարությունների և ստեղծարարների ավելի հզոր և լայն աջակցման։

Համանման ընկերություններից մեկը Fox Entertainment-ն է, որը ծախսում է մինչև 100 մլն դոլար այն մլրդավոր դոլարներից, որոնք խնայում է սթրիմինգային ծառայության հաշվին՝ «բլոկչեյնով բիզնես կառուցելու և մրցակցային առավելություն ստեղծելու համար։

Մյուսը Animoca Brands-ն է, որի բլոկչեյն և NFT խաղերի մեջ դեռ վաղուց է թաթախվել: Որպես CryptoKitties-ի վաղ ներդրողը՝ Animoca-ն զգալիորեն ընդլայնվել է։ Դեռևս 2017թ․ կատուների բուծման հիթային այդ խաղն առաջին անգամ NFT-ներին բերեց լայն հասարակության ուշադրությունը, քանի որ ձագերը վաճառվում էին մինչև 100,000 դոլարով

Այժմ ընկերությունն Ասիայում բլոկչեյն նախագծերի ամենամեծ ներդրողն է, հայտարարել է Bloomberg-ը՝ մատնանշելով այդ նախագծերից ավելի քան 340-ը խաղերի, ֆինանսների և սոցիալական մեդիայի ոլորտում: Դրանց թվում է նաև Axie Infinity-ն՝ «խաղալ վաստակելու համար» կրիպտո խաղը, որը բլոկչեյն էնտուզիաստները կոչում են խաղերի ապագան: Վերջինս համարվում է  նաև ամենահաջող NFT նախագծերից մեկը, որտեղ 2,1 մլն թրեյդերներ 17 մլն անգամ գնել, վաճառել և վերավաճառել են խաղի բանալի համարվող Smooth Love Potion NFT-ները՝ըստ DappRadar-ի:

Եվ այդ ամենի համար նրանք ծախսել են 4,2 մլրդ դոլար, թեև «խաղալ վաստակելու համար» հայեցակարգի հակառակորդները, որոնք այն անվանում են «վճարել հաղթելու համար», ամեն ինչ արել են, որպեսզի խոչընդոտեն խաղի ամենօրյա ակտիվ օգտատերերի թվի աճմանը, որը 250,000 օգտատիրոջից հասել է 2 մլն օգտատիրոջ՝ անցյալ տարվա վերջին կրիպտո-բումի գագաթնակետին։

Fox-ի Blockchain Creative Labs-ը ղեկավարում է Սքոթ Գրինբերգը, ով նաև ղեկավարում է «Bob’s Burgers» անիմացիոն սերիալի ստուդիան:

Ըստ Variety-ի՝ Գրինբերգի առաջին մեծ NFT թեստը «Կրապոպոլիս» անիմացիոն շոուն է Հին Հունաստանում: 10,420 հատ «Կրապ Հավեր» NFT դրոպը գործարկվեցին այս ամսվա սկզբին, բայց, Գրինբերգի պնդմամբ, նպատակը այդ NFT-ների վաճառքից գումար վաստակելը չէ: Նրանք կտանմի շարք արտոնություններ և հավելյալ ծառայություններ՝ սկսած NFT-ով էկրաններից և դերասանական կազմի հետ հանդիպումներից մինչև քվեարկության ձայն ունենալը այնպիսի դեպքերում, ինչպիսիք են դրվագը փակող երաժշտության և նույնիսկ անիմացիոն հավելյալ դերի ընտրությունը: Գրինբերգը Variety-ին ասել է, որ հաջորդ տարի Fox-ով հեռարձակվող «Կրապոպոլիս»-ը միայն մկանները «տաքացնելու պրակտիկա» է մինչև բուն խաղը։ «Ամբողջովին 0-ից կառուցված ու իրական աշխարհ և խելագար կերպարներ բլոկչեյնում նախկինում երբեք չի եղել։ Իսկ երկրպագուների փորձի առումով, այն կյանքի կկոչվի այնպես, ինչպես ոչ մի այլ շոու երբևէ չի եղել», – հայտարարել է  նա։

Ավելի երկարաժամկետ հեռանկարում Fox-ի գործադիր տնօրեն Չարլի Քոլիերը Blockchain Creative Labs-ը տեսնում է որպես կամուրջ դեպի Web3։ Քանի որ NFT-ները ճկուն են մինչև անգամ տեսանյութը պահելն ու յուրաքանչյուր վերավաճառքի դեպքում հեղինակների համար հոնորարներ ստեղծել, Քոլիերն այն համեմատեց հակա-Napster-ի հետ, որը թույլ է տալիս բովանդակության սեփականատերերին դրամայնացնել յուրաքանչյուր գործարք: «Մենք նորից ենք հորինում տնային տեսանյութերը», – ասել է նա:

Animoca Brands-ի գործադիր տնօրեն Յատ Սյուն Bloomberg-ին մոտավորապես նույն բանն է ասել Web3-ի վերաբերյալ՝ այն անվանելով մարդկանց իրենց վիրտուալ սեփականության սեփականության իրավունքը և մեծ տեխնոլոգիաների «թվային դիկտատուրան» կոտրելու միջոց:

Այնուամենայնիվ, մինչ Animoca-ն ունեցել է մի քանի մեծ հիթեր, այն ունի նաև երկու այլ ամենավաճառվող NFT կոլեկցիոների մի մասը՝ Bored Ape Yacht Club-ից և CryptoPunks-ից, որոնք առաջին պրոյեկըը վերածում են պարզապես տեսախաղի։ Միգուցե Axie Infinity-ի լավագույն օրերն արդեն պատմություն են, սակայն պետք է ընդունել, որ մինչ այժմ ոչ ոք չի կարողացել ստեղծել մեկ այլ «խաղալ վաստակելու համար» համանման մասշտաբների խաղ, էլ չենք խոսում AAA մակարդակի հիթի մասին:

Մեկ այլ, 3 տարվա վաղեմություն ունեցող մրցարշավային խաղ F1 Delta Time-ում խաղացողները հարյուրավոր դոլարներ էին ծախսում NFT մեքենաների վրա, միայն թե դրանք անօգուտ և անարժեք դարձան, երբ Ֆորմուլա 1-ը չերկարաձգեց իր լիցենզիան:

Animoca-ի գործադիր տնօրենը Bloomberg-ին ասել է, որ ընկերության նպատակը հարթակ ստեղծելն է, որտեղ վաճառողներն ու գնորդները՝ խաղ ստեղծողները և խաղացողները, կմիավորվեն իրենց գաղափարների շուրջ։

«Որպես կազմակերպություն մենք հավատում ենք կապիտալիստական դրդապատճառներին։ Այնպես չէ, որ ամեն ինչ պետք է հավասար լինի իր բաշխման մեջ, այլ ավելի շուտ, անկախ նրանից, թե ինչ եք անում, դա պետք է օգուտ բերի ձեր համայնքի յուրաքանչյուր անդամի», – ասել է Յատ Սյուն:

Հենց այս խնդիրն է, որ NFT-ի վրա հիմնված «play-to-earn» խաղերը դեռ լուծում չեն տվել։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

11/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.17
+0.02
Եվրո (EUR)
423.33
-0.17
Ռուբլի (RUR)
4.03
+0.06
Լարի (GEL)
142.05
-0.02
32724.65
+228.85
Արծաթ
381.77
-0.17