Կրիպտո

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.00+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 77.16-0.39 WTI - 73.82+0.07
COMEX:  GOLD - 2629.00-0.25 SILVER - 30.71-0.26
COMEX:  PLATINUM - 968.70+0.72
LME:  ALUMINIUM - 2541.00-1.17 COPPER - 9675.00-0.69
LME:  NICKEL - 17371.00-2.28 TIN - 32485.00-1.16
LME:  LEAD - 2062.00-1.95 ZINC - 3020.00-2.30
FOREX:  USD/JPY - 149.26+0.61 EUR/GBP - 1.0943-0.21
FOREX:  EUR/USD - 1.0943-0.21 GBP/USD - 1.3076-0.08
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42512.00+1.03 NASDAQ - 18291.62+0.60
STOCKS US: S&P 500 - 5792.04+0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 39277.96+0.87 TOPIX - 2707.24+0.30
STOCKS CHINA:  HANG SENG - 20637.24-1.38 SSEC - 3258.86-6.62
STOCKS EUR:  FTSE100 - 8243.74+0.65 CAC40 - 7560.09+0.52
STOCKS EUR:  DAX - 19254.93+0.99
09/10/2024  CBA:  USD - 387.06-0.36 GBP - 506.78-0.66
09/10/2024  CBA:  EURO - 424.45-1.09
09/10/2024  CBA:  GOLD - 32851.62-43.63 SILVER - 389.26-7.83
Bitstamp. Կրիպտոյի նկատմամբ գլոբալ վստահությունը մնում է ամուր ներդրողների շրջանում, կրթությունը «էական է» 
06/09/2022 14:20
Կիսվել

Bitstamp. Կրիպտոյի նկատմամբ գլոբալ վստահությունը մնում է ամուր ներդրողների շրջանում, կրթությունը «էական է» 

Չնայած շուկայի անկմանը, այս տարվա երկրորդ եռամսյակում ավելի շատ եվրոպացի մանրածախ ներդրողներ մուտք գործեցին կրիպտո, մինչդեռ Ամերիկայի մեծ մասում վստահությունը ակտիվների այս նոր դասի նկատմամբ շարունակում է աճել, իսկ Ասիայում կրիպտո ներդրումների նկատմամբ զգուշավոր մոտեցումը որոշակիորեն ամրապնդվեց: Բացի այդ, կրիպտոյի մասին ավելի լավ պատկերացումն ավելի շատ նոր ներդրողների կբերի այս շուկա:

Կրիպտո բորսա Bitstamp-ը հետազոտություն է անցկացրել: Հարցմանը մասնակցել են 28,000 մանրածախ և ինստիտուցիոնալ ներդրողներ աշխարհի 23 երկրներում 2022թ. մայիսի 19-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում:

Հարցումը ցույց է տվել, որ 2022թ. երկրորդ եռամսյակի վերջում եվրոպական խոշոր շուկաներում հարցված մանրածախ ներդրողների մոտ 52%-ը հաստատել է, որ ներդրումներ է կատարել կրիպտոարժույթներում՝ այս տարվա առաջին եռամսյակի 45%-ի դիմաց:

Նաև, ըստ բացահայտումների, սպառողների կրթությունը մնում է ներդրողներին շուկա մուտք գործելուց հետ պահող առաջին խնդիրը, ընդ որում Եվրոպայում հարցվածների 21%-ը նշել է, որ կցանկանար ներդրումներ կատարել կրիպտո ոլորտում, բայց բավականաչափ տեղեկացված չեն՝ սկսելու համար: Ցուցանիշն ամենաբարձրն էր Մեծ Բրիտանիայում, որտեղ այն ապրիլի 25%-ից հասել էր 31%-ի՝ հետազոտության վերջին օրվա դրությամբ, ըստ Bitstamp-ի:

Bitstamp-ի գործադիր տնօրեն Ժան-Բատիստ Գրաֆտիոն մեջբերում է հայտարարության մեջ, որ չնայած շուկայի վերջին մարտահրավերներին, Crypto Pulse-ի վերջին հարցումը ցույց է տալիս, որ ներդրողները դեռ ցանկանում են ավելին իմանալ կրիպտոյի մասին. «Հետևաբար, ընկերությունների համար կարևոր է առաջնորդություն ստանձնել վստահելի, լավ ուսումնասիրված կրթական բովանդակություն տրամադրելու հարցում՝ ներդրողին տեղեկատվությամբ սպառազինելու համար, որպեսզի նրանք կարողանան լավագույն որոշումը կայացնել շուկայում իրենց փողի համար», – ասաց նա:

Միևնույն ժամանակ, Ամերիկայի մեծ մասում մանրածախ հարցվածները շարունակել են ավելի մեծ վստահություն ցուցաբերել կրիպտոյի նկատմամբ երկրորդ եռամսյակում:

«Իրականում Կանադան միակ երկիրն էր, որը գրանցել է կրիպտոարժույթների նկատմամբ վստահության անկում 2-րդ եռամսյակում՝ ընդդեմ 1-ին եռամսյակի մանրածախ հարցվողների շրջանում: Ամերիկայի մյուս բոլոր երկրներում կրիպտոարժույթի նկատմամբ վստահությունը մնում է բարձր՝ 68% կամ ավելի բարձր, այնպիսի երկրներում, ինչպիսիք են Բրազիլիան՝ 77%, Չիլին՝ 69%, և Մեքսիկան՝ 70%»,- ասվում է հետազոտության մեջ:

Bitstamp-ը նշել է, որ Սինգապուրից, Ավստրալիայից, Հոնկոնգից, Ճապոնիայից և Հնդկաստանից հարցված մասնակիցները նշել են, որ տարածաշրջանի ինստիտուցիոնալ ներդրողների մեծ մասը՝ 66%-ը, կշարունակի ակտիվորեն առաջարկել կրիպտոն որպես ներդրում: Այնուամենայնիվ, երկրորդ եռամսյակում ինստիտուցիոնալ ընկերությունների 18%-ը զգուշորեն խորհուրդ է տալիս կրիպտո ներդրումներ կատարել իրենց հաճախորդներին՝ 2022թ. առաջին եռամսյակի 14%-ի համեմատությամբ:

«Բայց նրանք նաև դիտարկում են կրիպտո ձմեռը ապագան կառուցելու հնարավորություն: Սինգապուրում, երբ հարցրել են կրիպտոյի հետ կապված իրենց ապագա ծրագրերի մասին, հաստատությունների ավելի քան ⅓-ը  կողմ է արտահայտվել ներդրումների ավելացմանը (35%), ընդլայնելու իրենց գիտելիքների բազան իրենց հաճախորդների համար (33%) և ներդրումներ կատարելու իրենց կրիպտո առաջարկների ավելացման համար (34%)»,- նշված է հաշվետվության մեջ։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

09/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.06
-0.36
Եվրո (EUR)
424.45
-1.09
Ռուբլի (RUR)
3.99
-0.03
Լարի (GEL)
141.79
+0.14
32851.62
-43.63
Արծաթ
389.26
-7.83