Չինաստանում CBDC-ն (թվային յուան) առաջին անգամ կիրառվել է որպես բորսայական գործարքների վճարման միջոց
Չինական Soochow Securities ներդրումային ընկերությունն իր հավելվածում ներդրել է բորսայական գործարքների համար թվային յուանով (eCNY) վճարելու հնարավորություն։ Սա առաջին դեպքն է, երբ CBDC-ն կիրառվում է բորսայում արժեթղթերի ձեռքբերման համար։
Վճարային նոր միջոցը ներդրվել է Bank of China-ի աջակցությամբ։ Բորսայական գործարքներից բացի հաճախորդները թվային յուանով հնարավորություն ունեն վճարելու նաև խորհրդատվության համար։
Հիշեցնենք, որ օրերս Չինաստանի ազգային բանկը հայտնել է, որ թվային յուանը ներառվել է փողի բազայի մեջ։ 2022թ. վերջի դրությամբ շրջանառության մեջ է գտնվում 13.62 մլրդ eCNY, որը կազմում է մոտ 2 մլրդ դոլար։
Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։