Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Binance Sensei. Ուսուցիչ՝ արհեստական բանականությամբ
28/05/2023 21:13
Կիսվել

Binance Sensei. Ուսուցիչ՝ արհեստական բանականությամբ

Binance Academy-ն կրիպտո և բլոքչեյն ուսուցման խոշորագույն հարթակ է, որը բաղկացած է հազարավոր անվճար կրթական նյութերից՝ ցանկացած մարդու համար։ Binance Sensei-ը նորարարական ուսուցողական գործիք է, որի հիմքում արհեստական բանակության տեխնոլոգիաներն են։ Այն Binance Academy-ի շրջանակներում գործարկվել է 2023թ. ապրիլի 24-ին: Binance Sensei-ն արհեստական բանականությունն օգտագործում է Binance Academy-ի ուսուցողական բովանդակությունն առավել մատչելի և հարմար կերպով ներկայացնելու համար։

Աշխարհի խոշորագույն կրիպտոհարթակ Binance-ը վերջերս Binance Academy ուսուցողական հարթակի շրջանակներում գործարկել է արհեստական բանականության տեխնոլոգիաների վրա հիմնված  Binance Sensei գործիքը, որն օգնում է առավել մատչելի կերպով կողմնորոշվել կրիպտոարժույթների, բլոքչեյն և Web3 տեխնոլոգիաների աշխարհում։ Վերջին տարում շատերը սկսել են ակտիվ կերպով օգտագործել խորը ուսուցման ChatGPT, DALL-E և այլ համակարգեր։ Արհեստական բանականության հիմքով նման գործիքներն այժմ անչափ պահանջված են, քանի որ 2023թ. առաջին կեսը կարելի է համարել արհեստական բանականության ոլորտում մեծ ցատկի իրականացման ժամանակաշրջան։ Արհեստական բանականության ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն ունեն դյուրինացնելու ամենօրյա աշխատանքները, և դրանց հնարավորությունները գնալով աճելու են։

Binance-ն աջակցում է աշխարհում բլոքչեյն և Web3 տեխնոլոգիաների ներդրմանը՝ ստեղծելով համապատասխան էկոհամակարգ և անընդմեջ ներդնելով նորարարական լուծումներ։Հատուկ ուշադրություն է դարձվում ուսուցողական և կրթական գործընթացներին, այդ իսկ պատճառով գործարկվել են մի շարք հարթակներ, որոնք օգնում են ուսումնասիրել թվային ակտիվների աշխարհը։ Binance-ում ցանկանում են արհեստական բանականության շնորհիվ բազմապատկել կրիպտոարժույթների և բլոքչեյն տեխնոլոգիաների ոլորտներից հասկացողների քանակը։Այս նպատակի իրականացմանն էլ ուղղված է Binance Sensei-ի գործարկումը։

Ինչ է Binance Sensei-ը

Binance Sensei-ը արհեստական բանականության հիմքով նորարարական ուսուցողական գործիք է։ Այն գործում է Binance Academy անվճար ուսուցողական հարթակի շրջանակներում։ Binance Sensei-ը լրացնում և ավելի մատչելի է դարձնում ուսուցողական գործընթացը։ Binance Academy-ի նորեկներն ու փորձառու օգտվողները Binance Sensei-ի միջոցով կարող են մատչելի կերպով տեղեկատվություն ստանալ։ Դրա համար միայն պետք է հաղորդակցության ինտերակտիվ պատուհանում նշել բանալի բառերը, որից հետո Binance Sensei-ը կտա պատասխան, որի հիմքում Binance Academy-ի խոշորագույն տեղեկատվական բազան է։ Sensei-ը նաև օգտվում է այլ բաց աղբյուրներից։

Binance Sensei-ն աշխատում է նորարարական ChatGPT տեխնոլոգիայով, որը հնարավորություն է տալիս տեղեկատվությունը մատուցել օգտատիրոջ համար մատչելի ձևով։ Արհեստական բանականության տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս Binance Academy-ի հսկայածավալ ուսումնական բազայից օգտվել առանց դժվարությունների և անչափ պարզեցնում է ուսուցման գործընթացը։

Ինչ է Binance Academy-ն 

Binance Academy-ն Binance-ի առաջատար կրիպտոհարթակի ուսումնական ենթաբաժինն է, որտեղ հասանելի է հսկայական ուսուցողական բովանդակություն՝ կրիպտոարժույթների, բլոքչեյն և Web3 տեխնոլոգիաների մասին։ Ուսուցողական հարթակը գործարկվել է 2018թ.-ին։ Այնտեղ հրապարակվում են հոդվածներ, ուղեցույցներ, տեսանյութեր և այլ տեղեկատվական բովանդակություն, որը հնարավորություն է տալիս բարձրացնել գիտելիքների մակարդակը կրիպտոարժույթների, բլոքչեյն և Web3 տեխնոլոգիաների ոլորտում։

Binance Academy-ն հասանելի է 30-ից ավել լեզուներով։ Ուսումնական հարթակի բովանդակությունն անընդմեջ թարմացվում է, ինչն էլ հնարավորություն է տալիս մշտապես տեղեկատված լինել ոլորտի փոփոխություններին և նորարարություններին։ Binance Academy-ն ամբողջովին անվճար է, բացի դրանից գործում է «Սովորեք և վաստակեք» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս կրիպտոարժույթների, բլոքչեյն և Web3 տեխնոլոգիաների մասին թեստեր հանձնելիս ստանալ կրիպտոարժույթ։

Ինչպես օգտվել Binance Sensei-ից

Ինչպես նշեցինք, Binance Sensei-ը արհեստական բանականության տեխնոլոգիաներով աշխատող չաթ-բոթ է, որը հնարավորություն է տալիս նորովի կազմակերպել ուսուցողական գործընթացը Binance Academy-ում։ Բոթից օգտվելու համար պետք է մուտք գործել Binance Academy, գտնել չաթ-բոթի կոճակը և սեղմել այն։ Բացված նոր պատուհանում կարող եք մուտք անել ձեզ հետաքրքրող թեմայի բանալի բառերը կամ էլ ուղիղ հարց հղել բոթին։ Binance Sensei-ը ոչ միայն տեքստային պատասխան կտա ձեր հարցին, այլ նաև կբերի բազմաթիվ օգտակար հղումներ։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88