Կրիպտո

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Կրիպտոարժույթների կարգավորումը թույլ կտա Հայաստանը դարձնել տարածաշրջանի առաջնային շուկաներից մեկը. Binance ԱՊՀ տնօրեն Վլադիմիր Սմերկիս
22/06/2023 15:18
Կիսվել

Կրիպտոարժույթների կարգավորումը թույլ կտա Հայաստանը դարձնել տարածաշրջանի առաջնային շուկաներից մեկը. Binance ԱՊՀ տնօրեն Վլադիմիր Սմերկիս

«Բիզնես 24»-ը համաշխարհային առաջատար կրիպտոհարթակ Binance-ի ԱՊՀ երկրներում տարածաշրջանային տնօրեն Վլադիմիր Սմերկիսի հետ զրուցել է կրիպտոարժույթների ոլորտի կարգավորման, կրիպտոարդյունաբերության ռիսկային բնույթի, պետությունների կողմից թողարկվող թվային արժույթների և Հայաստանում ամենապահանջված պրոդուկտների մասին։

Հայաստանը չի կարելի համարել կրիպտոարդյունաբերության առաջամարտիկ։ Հակառակը, պետությունը բավական պահպանողական քաղաքականություն է վարում։ Խնդրում եմ նշել՝ Binance-ն առաջին հերթին ինչ սահմանափակումների է բախվում Հայաստանում, ինչ պետք է փոխել և որ ուղղությունները զարգացնել։

Ինչպես ցանկացած տարածաշրջանում կամ երկրում կրիպտոարժույթների ոլորտը կանոնակարգող հստակ և գործող կարգավորումների բացակայությունը մեր համար խնդիրներ է ստեղծում։ Մենք շահագրգռված ենք բոլոր երկրներում կրիպտոարժույթների շուկայի զարգացմամբ, որտեղ տեղական օրենսդրությունը դա թույլ է տալիս։ Եթե երկրում կրիպտոարժույթների կարգավորումն իրականացվի օրենսդրական մակարդակում, և շուկան կարգավորվի, անկասկած, Հայաստանը կդիտարկենք որպես տարածշրջանի առաջնային շուկաներից մեկը։ Հայաստանը հարուստ է տարածաշրջանային տաղանդներով, հատկապես ՏՏ ոլորտում, որը կրիպտոարժույթների ոլորտի զարգացման կարևոր գործոններից է։

Եթե խոսենք կարգավորումների մասին, ապա կցանկանամ առանձնացնել կարգավորման երեք մոտեցում. Կարգավորել՝ այսինքն, թվային ակտիվները (կրիպտոարժույթները) բերել իրավական դաշտ, արգելել կամ աչք փակել տվյալ տեսակի ակտիվների վրա և ոչինչ չանել։ Վերջին երկուսը, թերեւս, ամենախնդրահարույցն են։ Որևէ ուղղությամբ ցանկացած արգելք ամբողջ ոլորտը դուրս է մղում իրավական դաշտից։ Վաղուց բոլորի համար ակնհայտ է, որ տեխնոլոգիան (բլոքչեյն) արգելելն անհնար է, իսկ բոլոր արգելքները, որոնք այժմ գոյություն ունեն, կան միայն թղթի վրա։ Կարգավորման երրորդ մոտեցումը, երբ իշխանությունները ոչինչ չեն անում կամ աչք են փակում ոլորտի առկայության վրա, նույնպես վատ է։ Այստեղ ևս ակնհայտ ռիսկեր կան, ստեղծվում են որոշակի երկիմաստություն կամ գորշ գոտիներ։ Այս կամ այն ոլորտում կարգավորումների բացակայությունը բերում է նաև լրացուցիչ ներդրումների բացակայության։

Կրիպտոարժույթների շուկայի իրավական կարգավորման առումով բազմաթիվ երկրներ այժմ այլևս ինչ-որ նորարարությունների մշակման կարիք չունեն։ Արդեն գոյություն ունեն Եվրոպական կենտրոնական բանկի նման առաջատար կարգավորող մարմինների աշխատանքային մոտեցումներ, որը MICA-ն ներդրել է Եվրոպական միությունում։ Ընդհանրապես, Եվրամիությունում կրիպտոակտիվների շուկաների կարգավորման (MiCA) ներդրումը նշանակալի պահ է ամբողջ կրիպտոարդյունաբերության և Web3 արդյունաբերության զարգացման համար: Կարգավորող միջավայրը առաջ է շարժվել, ինչը լավ է ինչպես օգտագործողների, այնպես էլ ոլորտի համար: MiCA-ն որոշակիություն է հաղորդում աշխարհի խոշորագույն շուկաներից մեկի կարգավորմանը և Եվրամիությունը դարձնում անչափ գրավիչ՝ Web3 նորարարությունների համար:

Որոշ կարգավորիչ մարմիններ փորձում են կրիպտոարժույթների նկատմամբ ստիպողաբար կիրառության մեջ մտցնել ֆինանսական կարգավորման գոյություն ունեցող կանոնները: MiCA-ն իր հերթին ապահովում է իրավական կարգավորումների շրջանակ՝ կրիպտոակտիվների համար։ Այլ բառերով ասած, կրիպտոակտիվները ճանաչվում են որպես ակտիվների նոր դաս։ Բլոքչեյն նորարարությունների առավելությունների օգտագործման համատեքստում սպառողների պաշտպանության, նաև շուկաների արդյունավետ և արդար գործուներության քաղաքականության իրականացման առումով սա ճիշտ մոտեցում է։

Այս օրենքի ընդունման օգուտը ԵՄ-ի և նրա անդամների համար ակնհայտ է տարբեր պատճառներով։ Web2 և այլ խոշոր տեխնոլոգիական ընկերություններ միավորվել են Սիլիկոնային հովտի շուրջ։ Եվրոպական քաղաքներում տեխնոլոգիական կենտրոնների առաջացումը թույլ չտվեց մարտահրավեր նետել Սիլիկոնյան հովտին՝ որպես աշխարհի տեխնոլոգիական կենտրոնի։ Web3-ի դեպքում Եվրոպան հիանալի հնարավորություն ունի ներգրավել տեխնոլոգիական նորարարների նոր ալիք:

Աշխարհում գոյություն ունեն կրիպտոլորտի կարգավորման այլ հաջողված օրինակներ ևս, խոսքը Մերձավորարևելյան և Հյուսիսային Աֆրիկայի (MENA) և Ասիա-խաղաղօվկիանոսյան (APAC) տարածաշրջանների մասին է։ Ոլորտի կարգավորման առաջատարների փորձն ու գործունեության վերլուծությունը թույլ կտա առաջ շարժվել ճիշտ ուղղությամբ։

Վերջին տարիներին շատ երկրներ աշխատում են ազգային թվային արժույթների (CBDC) ստեղծման ուղղությամբ: Ձեր կարծիքով ինչպե՞ս դա կանդրադառնա կրիպտոարժույթների շուկայի վրա:

Այժմ շատ է խոսվում CBDC-ների (ԿԲԹԱ / Կենտրոնական բանկի թվային արժույթ) մասին, նաև այն մասին, որ նրանք կարող են փոխարինել կրիպտոարժույթներին կամ մրցակցել դրանց հետ: Դա սխալ է։ CBDC-ներն իրականում պետական արժույթների թվային տարբերակներն են, որոնք նաև հանդիսանում են վճարման միջոց։ Թվային արժույթները տեխնոլոգիապես կապված են բլոքչեյնին, ինչը չափազանց դրական հանգամանք է։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ բլոքչեյն տեխնոլոգիաների հիմքով արժույթներ գոյություն ունեն։ Այս ամենի շնորհիվ սովորական մարդիկ կկարողանան օգտվել կրիպտոտեխնոլոգիաներից, օգտագործել հանրային և մասնավոր բանալիներ, կառավարել կրիպտոդրամապանակներ և այլն։

Սակայն CBDC-ները չեն դառնա կրիպտոարժույթների մրցակիցներ։ Վստահ եմ, որ կրիպտոարժույթները կմնան և կշարունակեն ամրապնդել իրենց դիրքերը: Այժմ շատ է խոսվում նաև ապադոլարացման մասին։ Դա վերաբերում է նաև ազգային արժույթներով միջազգային փոխանցումներին։ Այս դեպքի համար կրիպտոարժույթներն իդեալական են։ Միգուցե ժամանակի ընթացքում մի շարք երկրներ անցնեն կայուն կրիպտոարժույթներով փոխհաշվարկների։

Ձեր կարծիքով որո՞նք են այս պահին բլոքչեյն ոլորտի ամենամեծ մարտահրավերները կամ ռիսկերը, և որպես ներդրող՝ ինչպե՞ս եք դրանք հաղթահարում:

Առաջին հերթին օգտվողները պետք է միշտ տեղյակ լինեն ռիսկերից: Կարծում եմ, որ կրիպտոարժույթները դեռ երկար ժամանակ կլինեն բարձր ռիսկային ակտիվներ, ինչը նշանակում է, որ ցանկացած կրիպտոարժույթ կարող է մեկ օրվա ընթացքում և՛ անկում ապրել, և՛ կտրուկ աճել 80%-ով: Եվ ինչպես ցույց է տվել պրակտիկան, դա կարող է տեղի ունենալ նաև կայուն կրիպտոարժույթների դեպքում:

Կարծում եմ՝ ամենակարևորը կրթությունն է։ Համոզված եմ, որ օգտատերերը միշտ պետք է սովորեն, ծանոթանան շուկայում տիրող իրավիճակին, մանրակրկիտ ուսումնասիրեն բոլոր հարցերը։ Կրիպտոարժույթների շուկան փոփոխական է, հաճախ մարդիկ անգիտակցաբար, լսելով ինչ-որ թրենդային նախագծի մասին, ներդրումներ են կատարում: Նման պահերին պետք է ավելի զգույշ լինել։ Հատկապես հիմա շուկայում շատ FUD կա (FUD-ը հոգեբանական մանիպուլյացիայի մարտավարություն է, որն օգտագործվում է մարքեթինգի և ընդհանրապես քարոզչության մեջ, այն ինչ-որ բանի մասին տեղեկատվություն ներկայացնելու ձև է, որ լսողի մոտ անորոշություն և կասկած է սերմանում դրա վերաբերյալ  և այդպիսով վախ առաջացնում): Թրեյդինգը, ներդրումները սկզբունքորեն առանձին և բարդ հասկացություններ են։

Binance-ի համար, ընդհանուր առմամբ, օգտատերերի կրթությունը թվային ակտիվների զանգվածային ընդունումը խթանելու ռազմավարության հիմնական բաղադրիչն է: 2018 թվականից գործում է Binance Academy-ն՝ կրթական նախագիծ, որն այսօր ներառում է ավելի քան 1000 հոդված և բառարան, ինչպես նաև խորացված դասընթացներ ավելի քան 10 լեզվով: Աշխարհի ցանկացած կետից յուրաքանչյուրը մշտական ​​մուտք ունի Web 3-ի, կրիպտոարժույթների և բլոքչեյն արդյունաբերության մասին անսահման տեղեկատվության անընդհատ ընդլայնվող գրադարան, որը թույլ է տալիս ավելի հստակ պատկերացում կազմել, թե ինչպես է աշխատում շուկան, ինչպես է աշխատում բլոքչեյնը և ինչ են կրիպտոարժույթները: .

Վերջում, կցանկանայինք ճշտել՝ Binance-ի որ ծառայություններն են առավել պահանջված Հայաստանում։

Ավանդաբար Հայաստանի Հանրապետությունում Binance-ի առավել պահանջված ծառայություններն են սփոթային և ֆյուչրսային առևտրային հարթակները, ինչպես նաև Binance Earn պրոդուկտները։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90