Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Անգլիայի Բանկ. Թվային ֆունտը կարող է աշխատել առանց բլոկչեյնի
04/07/2023 14:32
Կիսվել

Անգլիայի Բանկ. Թվային ֆունտը կարող է աշխատել առանց բլոկչեյնի

Անգլիայի Բանկի (BoE) կողմից մշակված թվային ֆունտը կարող է ի վերջո աշխատել դասական ծրագրաշարի վրա, այլ ոչ թե բլոկչեյնով: Այս մասին հայտարարել է CBDC նախագծի ղեկավար Թոմ Մաթոնը, հայտնում է Bloomberg-ը։

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները ներկայումս ուսումնասիրում են Britcoin ստեղծելու անհրաժեշտությունը։ Բանկը նախատեսում է փորձարկել գրանցամատյանների մի քանի տարբերակներ՝ ներառյալ հանրային բլոկչեյնները: Տեխնոլոգիայի կողմնակիցները նպաստում են դրա արդյունավետությանը ավանդական վճարային համակարգերի նկատմամբ:

«Մենք միանշանակ ցանկանում ենք համատեղելի լինել մասնավոր հատվածի բաշխված մատյանների բիզնես մոդելների հետ, բայց վստահ չէինք, որ դրանք ավելի արդյունավետ են, քան սովորականները», – ավելացրեց BoE-ի ներկայացուցիչը:

CBDC-ն, ամենայն հավանականությամբ, կթողարկվի առանց Անգլիայի Բանկի բրենդինգի, քանի որ սպառողները կօգտագործեն թվային ֆունտ երրորդ անձանց կողմից մշակված դրամապանակների միջոցով:

2021թ․ ապրիլին Կենտրոնական բանկը և Ֆինանսների նախարարությունը ստեղծեցին համատեղ աշխատանքային խումբ՝ CBDC-ն ուսումնասիրելու համար: Այս գործընթացին է միացել նաև Լորդերի պալատի տնտեսական հարցերի հանձնաժողովը։

Գործակալությունը Բրիթքոյնի վերաբերյալ առաջին հանրային քննարկումները նախաձեռնել է 2022թ․։ Պաշտոնյաները ուսումնասիրել են օգտագործման դեպքերը, հիմնական մարտահրավերները և տեխնոլոգիայի ներդրման հնարավոր ազդեցությունը ձեռնարկությունների և անհատների վրա:

Այնուամենայնիվ, BoE-ի նախագահ Էնդրյու Բեյլին ավելի ուշ կասկածի տակ դրեց թվային ֆունտի անհրաժեշտությունը: 2023թ․ փետրվարին Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջերեմի Հանթը հայտարարեց, որ CBDC-ն կարող է գործարկվել այս տասնամյակում, բայց ոչ ավելի շուտ քան 2025թ․:

Հիշեցնենք, որ Անգլիայի բանկի թվային բաժնի ղեկավար Քեթի Ֆորչունը խոստովանել է փողի տարբեր ձևերի էկոհամակարգի առկայությունը՝ ներառյալ ազգային արժույթները, կրիպտո ակտիվները և սթեյբլքոյնները:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91