Կրիպտո

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
Երևանում կայացել է Binance Community Meetup միջոցառումը
29/08/2023 18:51
Կիսվել

Երևանում կայացել է Binance Community Meetup միջոցառումը

Աշխարհի առաջատար կրիպտոբորսա Binance-ը Հայաստանում հանդիպում է կազմակերպել տեղացի օգտատերերի հետ՝ քննարկելու շուկայի միտումները, ներկայացնելու արված աշխատանքն ու արձագանքելու հայաստանցի օգտատերերի հարցերին ու առաջարկներին։

«Հայտնի է, որ Հայաստանը հանդիսանում է միջազգային ՏՏ մասնագետների հաբ, ինչպես նաև տեղական մասնագետներն են բավականին ուժեղ: Այս մի քանի օրվա ընթացքում, ինչ այստեղ եմ, ստացել եմ մեծ քանակությամբ նամակներ տարաբնույթ նախագծերից, որոնք զարգանում են, փորձում գտնել համագործակցություններ Binance-ի հետ և այլն: Ուստի այսօրվա միջոցառումն իրականում քայլն է դեպի մեր զարգացումը Հայաստանում»:

Binance-ի ԱՊՀ երկրներում տարածաշրջանային տնօրեն Վլադիմիր Սմերկիսը հայտնում է, որ կրիպտոբորսայում այժմ ունեն առավել քան 150 միլիոն նույնականացված օգտատեր։ Հայաստանի մասով վիճակագրություն չի ներկայացնում, բայց նկատում է՝ P2P գործընկերների թիվն աճում է։

«Դուք կարող եք դրամական միջոցներ ուղարկել ձեր ընկերներին, բարեկամներին, գործընկերներին Binance Pay-ի միջոցով, շատերը սա են օգտագործում, ինչ որ մեկը զբաղվում է առևտրով սպոտային շուկայում, մեկ ուրիշը՝ ֆյուչերսային շուկայում, երրորդը՝ արտիստ է: Ես միշտ իմացել եմ, որ Հայաստանում կան շատ ստեղծագործ մարդիկ, ահռելի մշակութային ժառանգություն, որն իհարկե կարելի է օգտագործել որպես NFT կամ մետավերսներում սեփական կերպարները ստեղծել, և այլն, ուստի տարօրինակ չէ, որ շուկան աճում է, ես հստակ թվերի մասին չեմ խոսի, քանի որ դրանք կոնֆիդենցիալ են, սակայն միանշանական օգտատերերի բազայի և առևտրի ծավալների աճի միտումը նշանակալի է»:

Հիշեցնենք՝ Binance-ն աշխարհի խոշորագույն կրիպտոհարթակն է։ Հարթակում նույնականացված օգտատերերի թիվը 150 մլն է։ Binance-ում գործում են խոշորագույն սփոթային, ֆյուչրսային, P2P, վճարային և այլ ենթահարթակներ։ Ուշագրավ է, որ առաջատարի դիրքին Binance-ը հասել է 165 օրում։

2022-ին Binance-ի օրական առևտրի ծավալը կազմել է 65 մլրդ դոլար, օրական գործարքների քանակը՝ 300 մլրդ։ Շաբաթական NFT հարթակից օգտվում է 600,000 օգտատեր։ Binance-ը հասանելի է 40 լեզվով։ Առկա է 357 կրիպտոարժույթ և 1,407 առևտրային զույգ։ Binance P2P օգտատերերի թիվը 14 մլն է, հնարավոր են գործարքներ 100-ից ավել արտարժույթով։ Binance Earn ենթահարթակի օգտատերերի թիվը 5 մլն է։ Binance-ն առաջատար կրիպտոհարթակ է աշխարհի 79 երկրում։

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57