Կրիպտո

USD BUY - 394.00+1.00 USD SELL - 399.00+1.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 417.00+0.00
OIL:  BRENT - 73.82+0.23 WTI - 70.37+0.39
COMEX:  GOLD - 2644.00+0.32 SILVER - 30.40+0.40
COMEX:  PLATINUM - 960.60+0.01
LME:  ALUMINIUM - 2565.00+0.00 COPPER - 8950.50+0.00
LME:  NICKEL - 15477.00+0.00 TIN - 28818.00+0.00
LME:  LEAD - 1984.00+0.00 ZINC - 3049.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.39+0.17 EUR/GBP - 1.0396-0.07
FOREX:  EUR/USD - 1.0396-0.07 GBP/USD - 1.2539-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.00 NASDAQ - 20031.13+0.00
STOCKS US: S&P 500 - 6040.04+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39568.06+1.12 TOPIX - 2766.78+1.20
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+0.00 SSEC - 3398.08+0.14
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.00 CAC40 - 7282.69+0.00
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
26/12/2024  CBA:  USD - 396.18+0.12 GBP - 496.49+0.03
26/12/2024  CBA:  EURO - 412.07+1.00
26/12/2024  CBA:  GOLD - 33293.23+10.09 SILVER - 375.50+0.11
HSBC-ն աշխարհում առաջին բանկն է, որն առաջարկում է թոքենիզացված ոսկի
08/11/2023 12:01
Կիսվել

HSBC-ն աշխարհում առաջին բանկն է, որն առաջարկում է թոքենիզացված ոսկի

HSBC բանկը հայտարարել է բանկի Լոնդոնյան պահոցներում պահպանվող ոսկու թոքենիզացված առ ու վաճառքի առաջին գործարքների մասին։ Թոքենիզացիան իրականացվել է բաշխված մատյան տեխնոլոգիայի (DLT) միջոցով։

HSBC-ն մշակել է բանկում, մասնավորապես, Լոնդոնյան պահոցում, գտնվող իրական ոսկու «թվային կրկնօրինակը» ստեղծելու հնարավորություն։ Թոքենիզացված ֆիզիկական ոսկին կարող է վաճառվել HSBC Evolve հարթակի կամ հատուկ API-ով գործող հավելվածի միջոցով՝ ինստիտուցիոնալ ներդրողներին։

HSBC-ի արտարժութային և հումքային ուղղության գլոբալ ղեկավար Ռիչարդ Բիբբին հայտարարել է, որ իրենք, որպես DLT տեխնոլոգիաների առաջին օգտագործողներից մեկը, ուրախ են ոսկու թոքենիզացմամբ ամրապնդել իրենց դիրքը ոսկու շուկայում։ Նա հավելել է, որ իրենք շարունակում են ճանապարհ հարթել կապիտալի շուկաների հետառևտրային շուկայական ենթակառուցվածքի բարելավման համար։

HSBC-ն աշխարհում առաջին բանկն է, որն առաջարկում է թոքենիզացված ոսկի

Լոնդոնի ոսկու ձուլակտորները 400 տրոյական ունցիա են, իսկ HSBC-ի թոքենիզացված ոսկու մեկ միավորի կամ թոքենի համարժեքը 0,001 տրոյական ունցիա է: Ոսկու ձուլակտորներին կոտորակումը հնարավորություն է տալիս մանրածախ ներդրողներին ևս ներդրումներ կամ գործարքներ կատարել ոսկու թոքեններով։

HSBC-ն թանկարժեք մետաղների աշխարհի խոշորագույն պահառուներից է, այն  Լոնդոնի ոսկու շուկայի չորս քլիրինգային հարթակներից մեկն է։ Լոնդոնի ոսկու շուկայում օրական իրականացվում է ոսկու 20 մլն ունցիա ծավալով գործարքներ։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

26/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.18
+0.12
Եվրո (EUR)
412.07
+1.00
Ռուբլի (RUR)
3.98
+0.00
Լարի (GEL)
141.75
+0.48
33293.23
+10.09
Արծաթ
375.50
+0.11