Կրիպտո

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Օգտատերերը Crypto-ին ապավինում են հավելյալ եկամուտի համար. Binance-ի հարցումը
15/12/2023 11:34
Կիսվել

Օգտատերերը Crypto-ին ապավինում են հավելյալ եկամուտի համար. Binance-ի հարցումը

Օգտատերերի՝ թվային ակտիվների օգտագործման դրդապատճառները հասկանալու համար «Crypto-ն ավելի լավն է Binance-ի հետ» արշավի շրջանակում ավելի քան 1000 օգտվողների շրջանում անցկացվել է հարցում. արդյունքները ցույց է տալիս, որ հարցվածների կեսը (45%) կրիպտոն օգտագործում է հավելյալ եկամուտ ստանալու համար, 19%-ի նպատակը փողի խնայողությունն է, և 9%-ը դրանով փոխհատուցում է գնաճը: Ավելի քան մեկ երրորդը (36%) նշել է, որ հիմնական դրդապատճառը կրիպտոն խնայողությունների համար օգտագործելով ֆինանսական անվտանգություն և անկախություն ձեռքբերելն է:

Ամանը Ասիայից նշում է, թե ինչպես է իր երկրում աճող գնաճը մեծ ազդեցություն է թողել համալսարանական վճարների վրա: Նա բացատրել է, թե ինչպես է կրիպտոն օգտագործելով պաշտպանում միջոցներն ու խնայողությունների արժեքը ազդեցությունից և սկսել է օգտագործել կրիպտո խնայողական ապրանքներ կապիտալը մեծացնելու համար: «Սկսեցի օգտագործել Binance Earn ապրանքները, որոնք օգնեցին ինձ տոկոսներ հավաքել իմ ակտիվների վրա շատ ավելի լավ դրույքաչափերով, քան իմ բանկային հաշիվը: Դա ինձ հնարավորություն տվեց ինքնուրույն որոշումներ կայացնել՝ կայունացնելով ֆինանսներս: Ավելի հզոր բան չէի կարող մտածել»,- ասել է նա:

Հարցման մասնակիցների ավելի քան մեկ երրորդը փաստում է, որ բարձր վճարները (19%) և գործարքների դանդաղ ժամկետները (14%) ամենամեծ մարտահրավերներն են ավանդական ֆինանսական համակարգերի և ծառայությունների հետ գործ ունենալիս: Binance-ի օգտատեր Լաուրին ասում է. «Ես թվային քոչվոր եմ և անընդհատ ճանապարհորդում եմ, ուստի Binance Pay-ը փոխում է խաղը: Պետք է ծրագրեի օրեր առաջ, եթե ուզում էի գումար ուղարկել տուն, և դա թանկ էր, այնինչ կարող եմ կրիպտո փոխանցել Binance Pay-ի միջոցով, և 2 րոպեի ընթացքում այն հասանելի է առանց որևէ միջնորդավճարի»:

Կրիպտոյի հիմնական առավելությունները՝ մի քանի կետով

– Ֆինանսական հավասարություն. Հարցվածների զգալի մասը (76%) կարծում է, որ կրիպտոն կարող է դեր խաղալ ֆինանսական անհավասարության նվազեցման գործում, քանի որ փոքրացնում է կախվածությունը ավանդական ֆինանսական հաստատություններից (19%), թափանցիկ է և ապահով (18%), հասանելի է նրանց, ովքեր չունեն բանկային հաշիվ (17%), հնարավորություն է տալիս անդրսահմանային գործարքներ կատարել առանց միջնորդների (16%) և ակտիվների և ներդրումների նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն է ապահովում (16%)։

– Հավելյալ եկամտի աղբյուր. Հարցվածները, որոնց հիմնական նպատակը հավելյալ եկամուտ ստանալն է, նշել են, որ կրիպտոն օգտագործում են խնայելու համար (23%), այլ թվային ակտիվներում ներդրումներ կատարելու նպատակով (21%), լրացնելու հիմնական եկամուտը (23%):

– Կրիպտոն հարմար է ամենօրյա գնումների համար. Հարցվածների ավելի քան մեկ երրորդը (36%) օգտագործում է կրիպտո գնումների համար շաբաթական կտրվածքով, ընդ որում՝ նրանց կեսից ավելին (58%) օգտագործում է կրիպտո առցանց գնումների համար, ներառյալ ապրանքներ, ծառայություններ, թվային ապրանքներ գնելը: 12%-ը կրիպտոն օգտագործում է միջազգային գործարքների և դրամական փոխանցումների համար, ևս 12%-ը՝ խանութից գնումներ կատարելիս։

– Կրիպտոյի հնաբնակներ. Մեծ մասը նոր չէ ոլորտում, 59%-ը օգտագործում է կրիպտո 1-5 տարի, 14%-ը՝ ավելի քան հինգ տարի, և 12%-ը կես տարի է սկսել է կրիպտո օգտագործել:

– Կրիպտոն խնայողությունների համար. 36%-ը օգտագործում է կրիպտո գումար խնայելու համար, քանի որ այն առաջարկում է ֆինանսական անվտանգություն և անկախություն, 16%-ը՝ իրենց խնայողությունների վրա ավելի լավ տոկոսներ վաստակելու և 14%-ը՝ թոշակի անցնելիս խնայողություններ ունենալու համար:

– Կրիպտոյի ազդեցությունը. Հարցվողները 20%-ը հայտնել է, որ կրիպտոն մեծացրել է ներդրումային պորտֆելի արժեքը, 18%-ն ասել է՝ այն հնարավորություն է տվել լրացուցիչ եկամուտ ունենալ առևտրի կամ բաժնետոմսի միջոցով, իսկ 15%-ը կարողացել է ավելի շատ մուտք ունենալ:

Հետազոտությանը մասնակցել է 1172 անհատ: Հարցումն անցկացվել է 2023 թ. նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 6-ը Binance Survey հարթակում, այն բաց էր Ասիայի, Խաղաղ օվկիանոսի, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի տարածաշրջաններում գրանցված օգտատերերի համար:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69