Կրիպտո

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
Bloomberg. Կրիպտոարժույթների ավելի շատ չինական մայներներ են տեղափոխվում Եթովպիա
08/02/2024 14:46
Կիսվել

Bloomberg. Կրիպտոարժույթների ավելի շատ չինական մայներներ են տեղափոխվում Եթովպիա

Եթովպիան շուտով կարող է դառնալ չինական կրիպտոմայներների գործունեության ամենապահանջված վայրը: Դա պայմանավորված է երկրում էլեկտրաէներգիայի գներով, որոնք դարձել են աշխարհում ամենացածրերից են՝ Աֆրիկայի ամենամեծ հիդրոէլեկտրակայանը շահագործման հանձնելուց հետո: Այս մասն հայտնում է Bloomberg-ը։

«Եթովպիան կդառնա ամենահայտնի ուղղությունը չինացի կրիպտոմայներների համար», – ասում է Չինական թվային հանքարդյունաբերության ասոցիացիայի հիմնադիր Նո Սյուն:

Ըստ նրա՝ այդ երկրի հիմնական մրցակցային առավելությունը արդյունաբերության մեղմ պետական ​​կարգավորման և էլեկտրաէներգիայի ցածր գների հազվադեպ համադրությունն է:

Կրիպտոարժույթների մայնինգի սարքավորումները պահանջում են հսկայական քանակությամբ էլեկտրաէներգիա, էներգիայի ծախսերը կարող են կազմել մայներների բոլոր ծախսերի մինչև 80%-ը: Քեմբրիջի համալսարանի գնահատականների համաձայն՝ ընկերությունները աշխարհում 2023 թվականին միայն բիթքոյն մայնինգի վրա ծախսել են մոտ 121 տերավատ/ժամ, ինչը համեմատելի է Արգենտինայի էներգիայի սպառման հետ։

Որոշ կառավարություններ փորձում են սահմանափակել կրիպտոմայնինգը՝ էներգետիկ անվտանգության սպառնալիքների պատճառով: Օրինակ, 2013 թվականին Չինաստանի Ժողովրդական բանկն արգելեց ֆինանսական հաստատություններին կրիպտոարժույթներով առևտուր անել: Երկրում կրիպտոմայնինգի ամբողջական արգելք է մտցվել 2021-ին:

Եթովպիայի իշխանությունները, ընդհակառակը, թույլատրել են կրիպտոարժույթների մայնինգը 2022 թվականին։ Այնուամենայնիվ, էլեկտրաէներգիայի վճարները գանձվում են արտարժույթով, ինչը թույլ է տալիս կառավարությանը փոխհատուցել պակասուրդը: Արդյունքում, ընդամենը մեկ տարվա ընթացքում երկիրը կրիպտոմայնինգի սարքավորումների գնման ծավալով աշխարհում բարձրացավ երկրորդ տեղը: Առաջատարը ԱՄՆ Տեխաս նահանգն է: Ըստ Bloomberg-ի գնահատականների՝ աֆրիկյան երկրում էներգետիկ համալիրի զարգացումը մի քանի տարվա ընթացքում կկարողանա նրան առաջատար դիրք ապահովել թվային արժույթի մայնինգի ոլորտում։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31