
ՀՀ Կենտրոնական բանկը կազմակերպում է քննարկում կրիպտոակտիվների ոլորտում նախատեսվող կարգավորման մոտեցումների վերաբերյալ
Կենտրոնական բանկը կրիպտոակտիվների ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններին հրավիրում է քննարկման՝ ոլորտում նախատեսվող կարգավորման մոտեցումների վերաբերյալ:
Քննարկման ընթացքում Կենտրոնական բանկը կներկայացնի ոլորտի կարգավորման ընդհանուր մոտեցումները, կլսի քննարկման մասնակիցների կարծիքներն ու առաջարկությունները:
Քննարկմանը մասնակցելու հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել:
Քննարկման վայրի և ժամկետի մասին Կենտրոնական բանկը հավելյալ կտեղեկացնի:
Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ: