Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 397.00-0.50
OIL:  BRENT - 91.89-0.70 WTI - 82.89-2.34
COMEX:  GOLD - 3736.80-1.46 SILVER - 45.00-4.84
COMEX:  PLATINUM - 1360.70-3.11
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.5+0.10 EUR/GBP - 1.0954-0.34
FOREX:  EUR/USD - 1.0954-0.34 GBP/USD - 1.3124-0.56
STOCKS RUS:  RTSI - 945.55-1.09
STOCKS US: DOW JONES - 50198.17-1.11 NASDAQ - 24429.89+0.42
STOCKS US: S&P 500 - 7323.63-0.23
STOCKS JAPAN:  NIKKEI - 59444.21+0.71 TOPIX - 3822.47-0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 22841.62-1.95 SSEC - 3577.62-0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10551.17-1.30 CAC40 - 8146.83-0.85
STOCKS EUR:  DAX - 25736.24-1.19
19/11/2026  CBA:  USD - 360.94+0.53 GBP - 475.32+0.59
19/11/2026  CBA:  EURO - 397.25+1.88
19/11/2026  CBA:  GOLD - 43625-1081 SILVER - 530.56-22.16
Binance-ը հայտարարում է «Crypto School» կրթական նախագծի մեկնարկը Հայաստանից օգտվողների համար
25/04/2024 13:00
Կիսվել

Binance-ը հայտարարում է «Crypto School» կրթական նախագծի մեկնարկը Հայաստանից օգտվողների համար

Binance-ը՝ բլոկչեյն էկոհամակարգի և կրիպտոարժույթի ենթակառուցվածքի աշխարհի առաջատար մատակարարը, և Binance ակադեմիան հայտարարում են «Crypto School» լայնածավալ առցանց կրթական նախագիծը։ Նախաձեռնության շրջանակում հազարավոր օգտատերեր Հայաստանից կկարողանան բացարձակապես անվճար հիմնական ու հիմնարար գիտելիքներ ձեռք բերել բլոկչեյնի և կրիպտոարժույթների մասին։

«Cryptoschool» նախագիծը բաղկացած է լինելու մի քանի բլոկներից, որոնք ուղղված են ուսանողների վերապատրաստման տարբեր մակարդակների: Առաջին` սկսնակների դասընթացը ներկայացնում է բլոկչեյն էկոհամակարգի ներածական ակնարկ և ներկայացնում կրիպտոարժույթի տարածության հետ փոխգործակցության հիմնական հասկացությունները: Դասընթացը բաղկացած է մոդուլներից՝ բլոկչեյն տեխնոլոգիայի, կրիպտոարժույթների, ապակենտրոնացված ֆինանսների (DeFi), Web3-ի և առևտրի ու ներդրումային ռազմավարությունների հիմունքներից:

Դասընթացը բաղկացած է հինգ վերապատրաստման մոդուլներից, որոնք ներառում են վերապատրաստման տեսանյութեր և գիտելիքների ստուգման ինտերակտիվ թեստեր: Դասընթացի ավարտից հետո յուրաքանչյուր շրջանավարտ կստանա NFT սերտիֆիկատ, որը կվկայի բլոկչեյնի, կրիպտոարժույթների և թվային ակտիվների հիմունքների վերաբերյալ համապարփակ հիմնական դասընթացի հաջող ավարտի մասին: «Կրթությունը թվային ակտիվների զանգվածային ընդունումը խթանելու մեր ռազմավարության անկյունաքարն է և ակներև է դարձնում կրիպտոարժույթների ներթափանցման տեմպերում առկա մեծ առաջընթացը: Նպատակ ունենալով Հայաստանի օգտատերերին տրամադրել բոլոր անհրաժեշտ գիտելիքները կրիպտոարժույթների մասին՝ մենք իրազեկելու ենք նաև ոլորտին առնչվող ռիսկերի վերաբերյալ»,- ասել է Binance-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարաշրջանային ղեկավար Կիրիլ Խոմյակովը։

Binance պլատֆորմի ցանկացած օգտատեր կարող է մուտք գործել անվճար ուսուցում Crypto Schools էջում: Դասընթացի ավարտը ենթադրում է նաև լրացուցիչ պարգևներ թոքենների տեսքով առաջադրանքները կատարելու, ինչպես նաև 15 (254 ԳԲ) և Airpods Pro 2-ի խաղարկության մասնակից դառնալու համար:

Binance-ը կրիպտոարժույթի ենթակառուցվածքի աշխարհի առաջատար մատակարարն է՝ ֆինանսական ապրանքների փաթեթով, ներառյալ թվային ակտիվների առևտրի ամենամեծ բորսան ըստ ծավալի: Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց վստահած Binance պլատֆորմը նախագծված է օգտատերերի փողի ազատությունը բարձրացնելու համար և առաջարկում է կրիպտոարժույթի ապրանքների ու առաջարկների անզուգական պորտֆել, ներառյալ առևտուր և ֆինանսներ, կրթություն, տվյալներ և հետազոտություններ, բարեգործություն, ներդրումներ և ինկուբացիա, ապակենտրոնացում և ավելին։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://www.binance.com/en

Binance Academy-ն առաջատար բլոկչեյնի և կրիպտոարժույթի կրթական հարթակ է, որն ունի ավելի քան 800 հոդվածներ և բառարաններ, ինչպես նաև դասընթացներ բլոկչեյնի, կրիպտոարժույթների, Web3-ի և այլնի վերաբերյալ: Այն մեկնարկել է 2018 թվականին և սպասարկում է միլիոնավոր ուսանողների ամբողջ աշխարհում՝ ավելի քան 30 լեզուներով: Binance Academy-ի կրթական նախաձեռնությունները ներառում են նաև Learn and Earn, համալսարանի իրազեկման ծրագիր, Ուսանողների դեսպան ծրագիր և գործընկերություններ առաջատար առցանց ուսուցման հարթակների, մասնագիտական ​​ասոցիացիաների և արդյունաբերական դաշինքների հետ:

19/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.94
+0.53
Եվրո (EUR)
397.25
+1.88
Ռուբլի (RUR)
4.4154
+0.0348
Լարի (GEL)
139.17
+0.23
43625
-1081
Արծաթ
530.56
-22.16